Հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության օրը, Հրանտի ընտանիքը, հարազատները, ընկերներն ու բարեկամները արդարադատության հաստատման, նրա սպանության իրական մեղավորների բացահայտման համար ակցիա կիրականացնեն «Ակօս»խմբագրատան դիմաց:
Յոթ տարի առաջ` 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող«Ակօսի» խմբագրատան առաջ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից սպանվեց Դինքը: Մարդասպանը հեռանալիս գոչել էր` «գյավու՛ր»:
Yerkir.am