Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սարդարապատի թանգարանը կարդիականացվի նոր տեխնոլոգիաներով

27.01.2014   
  
hits: 2846


Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության «Սարդարապատ» ազգային թանգարանի առաջնային խնդիրներից է տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրումը: «Արմենպրես» լրատվական գործակալության նախաձեռնությամբ` լրագրողների հետ հանդիպմանը թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը նշեց, որ հաստատության առաջիկա ծրագրերից է նոր ցուցադրության հայեցակարգի ստեղծումն ու նոր ցուցադրության փուլային կայացումը: «Այս հարցում մեզ կօգնեն նոր տեխնոլոգիաները, որոնք շատ կարևոր են թանգարանների հավաքածուները և առարկաները հանրամատչելի դարձնելու առումով»,- նշեց Արիստակեսյանը: Սա ենթադրում է նաև համապատասխան մասնագետի առկայություն, ով կվարի թանգարանային հավաքածուի էլեկտրոնային շտեմարանը:

Տնօրենն այս նորարարությունը կարևոր համարեց հատկապես այն առումով, որ այսօր թանգարանի պահոցները վերածվել են պահեստների, իսկ թանգարանը պահեստավորման խնդիր պիտի չունենա, այլ ունենա լավ դասակարգված պահոցներ, լավ մշակված հարցարաններ, այդ թվում` էլեկտրոնային, և վարի գիտական արդյունավետ ու համակարգված գործունեություն:

Ըստ տնօրենի` թանգարանային առարկաները, նմուշները պետք է «կենդանացվեն», ինչը հնարավոր է ֆիլմերի, երաժշտության ներմուծման միջոցով: Մասնավորապես, ֆինանսական միջոցների առկայության պարագայում (10 միլիոն 500 հազար դրամ) թանգարանը ծրագրել է նոր ցուցադրություն կազմակերպել ազգային նվագարանների հնչեցմամբ, որն այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ հայ ազգային երաժշտությանը և ավելի կաշխուժացնի թանգարանային կյանքը: Հաստատությունում պահվում է նվագարանների ամենամեծ հավաքածուն, որ ժամանակին բերվել և հավաքվել է այլ թանգարաններից:

Նախատեսվում է առաջիկա տարիներին թանգարանում ունենալ նաև աուդիոգիդերի ծառայություն, ինչպես նաև տոմսերի էլեկտրոնային վաճառք: «Կարծում եմ, որ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մասով մենք հնարավորություն կունենանք համագործակցել Orange Armenia-ի հետ»,- ավելացրեց նա:

2013 թ-ին թանգարանն ունեցել է 25784 այցելու. 2004 թվականից ի վեր այցելուների թիվն աճել է երկու անգամ: Թանգարանային գործունեությունը գնահատելու համար ընդունված է հաշվի առնել երկու ցուցանիշ` այցելուների քանակը և թանգարանային հավաքածուների ու առարկաների մատչելիությունը հասարակությանը:

Սարդարապատի թանգարանն արդեն համալրվել է Հայաստանում առաջին թանգարանային մոնիտորով, որով ցուցադրվում է Հայկական լեռնաշխարհը` փոխարինելով Հայակական լեռնաշխարհի մակետին: Վերջինը, ըստ Արիստակեսյանի, ժամանակավրեպ և գիտական առումով խոցելի էր: Ապագայում նման մոնիտոր նախատեսվում է ունենալ թանգարանի մուտքի մոտ, որը համակարգչային ցանցի միջոցով կապահովի պահոցների ցուցադրումը, և կլինի պահուստային ֆոնդի բացօթյա յուրատեսակ ցուցադրություն:

«Այս ուղղությամբ քայլեր արդեն կատարվել են, սակայն չպետք է բավարարվենք ձեռք բերածով, այլ առաջնորդվենք թանգարանների միջազգային ու առաջավոր փորձով: Այս առումով անելիքները շատ-շատ են»,- հավելեց նա:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մինչ ասուլիսը շրջայց կազմակերպվեց թանգարանի ցուցասրահներում և պահուստային ֆոնդերում:

Թանգարանը, որի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, բացվել է 1978թ.: Այնտեղ ներկայացվում է հայ ժողովրդի էթնիկ մշակույթը և մայիսյան հերոսամարտերը: 2012թ-ի հունվարի 1-ից Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը համարվում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) հիմնական անդամ: Թանգարանում գիտաօժանդակ նյութի հետ միասին պահպանվում է շուրջ 73934 մշակութային արժեք: 6500 քմ ցուցադրական մակերեսի վրա ներկայացվում է հայերի նյութական, սոցիալական ու հոգևոր մշակույթը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Թանգարանում կազմակերպվում են հայոց ավանդական և ժամանակակից արվեստին, ինչպես նաև այլ ժողովուրդների էթնիկ մշակույթին վերաբերող ցուցահանդեսներ:

 ARMENPRESS.am

   
Tags: մշակույթ/culture, հասարակություն/society, պատմություն/history

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը