Երկրամաս

Կիրակի, 05 փետրվարի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Լրատվության գետի դատարկ աղմուկը կամ հայ-թուրքական չկայացած հանդիպման մասին

10.01.2014   
  
hits: 2179


Հայ-թուրքական չկայացած հանդիպումը դարձել է թուրքական լրատվամիջոցների ցանած քամին մի բաժակ ջրում, տեղեկատվական փոթորիկ` Արփաչայի` հավանաբար սառած մակերևույթի տակ: Չէ, մենք գիտենք, որ գետը կոչվում է Ախուրյան, սակայն դա, հավանաբար, չգիտի Թուրքիայի Արփաչայ գյուղի համայնքապետը, ում հարևան երկրի լրատվամիջոցները տեղադրել են «պատմական» բանակցությունների կիզակետում:

Թուրքական լրատվամիջոցների ապատեղեկատվության թիրախում այս անգամ Գյումրին է, որտեղ իբր կայացել է հայ-թուրքական պատվիրակության «դարակազմիկ» հանդիպում, որի ժամանակ, ըստ թուրքական լրատվամիջոցների գլխագրերի, «քննարկվել են երկու երկրների միջազգային եւ իրավական պայմանագրերին վերաբերող հարցեր»: Եթե մի կողմ նետենք քարոզչական շղարշը, պարզ է դառնում, որ թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ իրականում նման բան չկա: Հանդիպել են Թուրքիայի ու Հայաստանի սահմանին տեղակայված ուժերի ներկայացուցիչները: Ենթադրաբար, հանդիպմանը մասնակցել են սահմանի թուրքական կողմում գտնվող Արփաչայ, Աքյաքա և Դիգոր համայնքների ղեկավարները: Փաստերը խոսուն են. անգամ թուրքական բազմաթիվ աղբյուրները տարածելով «սենսացիոն» տեղեկատվությունը, չեն կարողանում բացահայտել հայկական կողմի մասնակիցների ինքնությունը: Ավելին, և սա արդեն պաշտոնապես հաստատված փաստ է, որեւէ հայ պաշտոնյա եւ գյուղապետ վերոնշյալ հանդիպմանը չի մասնակցել: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում փոխանցեց նաեւ Շիրակի մարզպետի մամուլի հարցերով խորհրդական Արաքսյա Կիրակոսյանը: Գյումրիի քաղաքապետարանից էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ նման օրակարգով հանդիպման մասին տեղեկություն չունեն:

ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության խոսնակ Սերգեյ Գրեչինն, իր հերթին, «Հայկական ժամանակ» օրաթերթին փոխանցել է, որ տեղի է ունեցել սահմանապահների հանդիպում: Այլ մանրամասներ խոսնակը չի հայտնել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ սահմանային հանդիպումները սովորական, աշխատանքային ընթացքի մաս են կազմում, ընդունված եւ կիրառելի են բազմաթիվ դեպքերում: Իսկ թուրքական գործակալությունների հաղորդագրությունների սկանդալային վերնագրերի ներքո, «խիստ կեցաղային», առօրեական խնդիրներ են, օրինակ` կենդանիների կողմից սահմանախախտության դեպքերը: Այս պարագայում տրամաբանությունը հուշում է, որ այսպիսի հանդիպումներ եղել են, (անասնասահմանախախտումը մշտական երևույթ է), սակայն չեն արժանացել նման նախանձելի լուսաբանման:

Պարզ է, սակայն, այլ իրողություն. թուրքական կողմն այս դեպքում էլ ամեն ջանք գործադրում է միջազգային հանրությանը ներկայացնելու, թե Հայաստանի հետ կազմակերպվում են հանդիպումներ, որտեղ քննարկվում են նաեւ երկու երկրներին առնչվող միջազգային եւ իրավական պայմանագրեր: Սա առաջին դեպքը չէ: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թուրքական «լավատեսությունն» ունի խիստ կանխատեսելի պարբերականություն: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեց, որ իրականության հետ կապ չունեցող նման հաղորդագրությունները շատ հաճախ են հայտնվում թուրքական լրատվամիջոցներում: Նա չբացառեց, որ այսօրինակ հաղորդագրություններ կլինեն նաեւ հետագայում. «Այս կերպ թուրքական կողմը փորձում է աշխարհին ցույց տալ, համոզել, որ նպատակ ունի Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները: Իրականում արձանագրում ենք, որ դեռեւս Թուրքիայում ոչ մի լուրջ նշան չկա, որը կապացուցի, որ թուրքական կողմը պատրաստ է իրականացնել նման քայլեր,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետը վստահ է, որ նմանօրինակ խարդախությունները ոչ միայն չեն օգնում հարաբերությունների կարգավորմանը, այլ ավելի են խոչընդոտում: Նրա գնահատմամբ` այսպիսի հրապարակումներն ապացուցում են, որ մինչեւ 2015-ը Թուրքիան ցանկանում է աշխարհին ցույց տալ, թե հայ թուրքական հարաբերությունները շատ լավն են կամ գոնե կարգավորման ճանապարհին են:

«Սակայն ինչպես ցույց տվեց Դավութօղլուի այցը Երեւան, թուրքական կողմը չի պատրաստվում լուրջ, իրական քայլեր ձեռնարկել հայ- թուրքական միջպետական հարաբերություններում եւ կարգավորման ուղղությամբ: Թուրքիան փորձում է մանր-մունր խաբեություններով կամ իմիտացիոն գործունեությամբ մոլորության մեջ մտցնել միջազգային հանրությանը»,- բանաձեւեց Սաֆրաստյանը:

Թե որքանով ազնիվ է տուրք տալ թուրքական քարոզչությանն ու ուռճացնել խնդիրը, մեր գործընկերների մասնագիտական ընկալումների ու նախընտրության հարցն է, սակայն առավել կարևոր է հասկանալ, թե ինչու է կրկին աղմկում թուրքական ապատեղեկատվության գետը:

Հասմիկ Հարությունյան,  ARMENPRESS.am

   
Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը