Երկու տարի առաջ, հունվարի 10-ին կյանքից հեռացավ Խորհրդային Միության հետախույզ Գևորգ Վարդանյանը։ Տասնյակ տարիներ աշխատելով արտասահմանում՝ նա չունեցավ ոչ մի ձախողում, չկորցրեց կապը ոչ մի տեղեկատուի և գործակալի հետ։ Վարդանյանի աշխատանքն այնքան անթերի էր, որ 76-ամյա հետախույզը գաղտնազերծվեց միայն 2000 թվականի դեկտեմբերին, իսկ մանրամասներն այդպես էլ գաղտնի մնացին։ Այնուամենայնիվ Գևորգ Վարդանյանի կյանքի որոշ փաստեր հայտնի են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռոսիյսկայա Գազետա» թերթը ներկայացրել է նրա կյանքի 7 փաստերը։
Մականունը
Վարդանյանի ուղին սկսվել է Թեհրանում։ Դեռ չափահաս չդարձած՝ նա կազմել էր իրական հետախուզական խումբ` իր հասակակիցների հետ, ովքեր տարբեր ազգերից էին։ Հենց այդ ժամանակ Խորհրդային Միության ղեկավարի հետ հանդիպումից հետո նա ստացավ «Ամիր» մականունը։ Իսկ նրա խումբը կատակով անվանում էին «թեթև հեծելազոր»։
Ուսուցիչները
Որպես պրոֆեսիոնալ լրտես՝ Գևորգ Վարդանյանը կրում է իր երկու ավագ ընկերների ազդեցությունը։ Առաջինը նրա հայրն էր՝ Անդրեյ Վարդանյանը, ով Իրանի քաղաքացի էր։ Սակայն նրա «կնքահայրը» Իվան Աղայանցն էր, որի հետ նա ծանոթացել էր 1940 թվականին։ Հետախույզը մեծ տպավորություն էր գործել երիտասարդ Գևորգի վրա։
Թշնամիների 400 անհաջողությունները
Երիտասարդ Վարդանյանի և նրա նույնքան երիտասարդ թիմի աշխատանքի արդյունավետությունը ապշեցուցիչ է։
Պատերազմի տարիներին «թեթև հեծելազոր»-ը Թեհրանում հատնաբերեց 400 գերմանացի գարծակալների և դիվերսանտների։
Գերգաղտնի կինը
Երկար տարիներ Վարդանյանի գործընկերն ու ամենամորդ մարդը նրա կինն էր՝ Գոհարը։ Դեռևս «թեթև հեծելազոր»-ի տարիներից նա թիմի անդամ էր, իսկ 1946թ.-ին նրանք ամուսնացան։ Խորամանկություն եւ ըմբռնողություն Գևորգ Վարդանյանի ամենակարևոր հատկանիշը, որը նրան դարձրեց հայտնի հետախույզ, անհավանական հետևողականությունն էր։ Նա արագ էր ըմբռնում և արագ կողմնորոշվում։
Ինքն իր կուռքը
Վարդանյանի և նրա թիմի գլխավոր հերոսություններից մեկը դարձավ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի դեմ 1943թ.-
ի Թեհրանի համաժողովի ժամանակ մահափորձի կանխումը։ Երեք տասնայկ տարիներ անց այս պատմությունը հիմք
դարձավ «Թեհրան 43» ֆիլմի համար, որտեղ Գևորգ Վարդանյանը գլխավոր հերոսի նախատիպն էր։
Աշխարհի շուրջը
1950-ականներին Գևորգ և Գոհար Վարդանյանները մեկնեցին «արտասահմանյան ճամփորդության»՝ աշխատելով
միասին որպես գաղտնի հետախույզներ։ Այդ ընթացքում ամուսինները եղան մոտ 100 երկրներում, որոնց իրական
քանակը մինչ օրս անհայտ է։
ARMENPRESS.am