Տասնամյակներ առաջ Երեւանում Ալ. Սպանդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում ձեւավորվել էր լավ ավանդույթ: Համաշխարհային ճանաչում ունեցող սփյուռքահայ երգիչները, ինչպիսին են Լուսին Ամարան, Լիլի Չուգասզյանը, Արա Բերբերյանը, Անաիս Պոզապալյանը ու Կարպիս Զոբյանը, հրավիրվում էին հյուրախաղերի: Այսօր եւս ուրախալի է հայ բեմում լսել սփյուռքահայ կատարողներին:
Ինչպես գրում է «Asbarez»-ը, վերջերս Ռոզի-Անուշ Սվազլյանն Ամերիկայից երգել է «Անուշ» օպերայից մի պարտիա:
Հայ հանդիսատեսը արդեն ծանոթ է «Անուշի» տարբեր ինտերպրիտացիաների, սակայն Ռոզի-Անուշ Սվազլյանի տաղանդն օգնել է ներկայացնել «Անուշի» առավել էքսպրեսիվ տարբերակ: