Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը, ինչպես եւ խոստացել էր տարեվերջյան ասուլիսում, թե երիտասարդ ստեղծագործողներին ամեն կերպ աջակցելու են, արդեն իսկ խոսքը գործի է վերածել. միության երիտասարդական մասնաճյուղը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների«Resonance» փառատոնը:
Փառատոնը, կազմակերպիչների հավաստմամբ, կմիավորի Հայաստանում և արտերկրում բնակվող հայազգի երիտասարդ կոմպոզիտորներին` ստեղծելով ընդհանուր ստեղծագործական դաշտ, ինչպես նաեւ կնպաստի հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հետագա զարգացմանն ու տարածմանը: Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն նաև 18 տարին լրացած` ԵՊԿ ստեղծագործական բաժնում ուսանող այլազգի կոմպոզիտորները:
Yerkir.am