Ցեղասպանության մասին նոր գործ եմ գրում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց լեհ նշանավոր կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
Հունվարի 13-16-ը Երեւանում Պենդերեցկուու 80-ամյա հոբելյանի առթիվ կանցկացվի «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը`«Երեւանյան հեռանկարներ»միջազգային փառատոնի շրջանակներում: Միջոցառման ընթացքում հունվարի 13-16-ը տեղի կունենա 4 համերգ:
Պենդերեցկին նշեց, որ գրում է նոր ստեղծագործություն` հայկական տեքստով եւ երգչախմբի համար` Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ:
«Մինչ այս, ես մի գործ էի գրել, որի առաջին հատվածում հայկական մեղեդի էր հնչում, իսկ այս գործը սաղմոսների հիման վրա է լինելու: Ցավում եմ, որ հայերեն չգիտեմ, բայց հույս ունեմ, որ մաեստրո Ստեփան Ռոստոմյանը կօգնի ինձ այդ հարցում»,-ասաց Պենդերեցկին:
Yerkir.am