Հայ թուրքագետ Արտակ Շաքարյանը չի կարծում, որ ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի պատժի Թուրքիային: Այս մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ նրա՝ Թուրքիայում լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալություններն ու ճնշումները, սկանդալները՝ կապված կոռուպցիայի հետ, վատ են ընկալվում ԱՄՆ-ում, քանի որ ԱՄՆ-ում տիրող կարծիքն այն մասին, որ Թուրքիան ժողովրդավարական մոդել է աշխարհի մյուս մահմեդական երկրների համար, փաստացի տապալվել են:
Թուրքագետը վստահ է, որ եթե ԱՄՆ-ն մի օր ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա դա լրացուցիչ հաղթաթուղթ չի լինի՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու: