Երկրամաս

Երկուշաբթի, 30 հունվարի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Կայացել է սիրիահայերի Ֆեյսբուքյան խմբերի ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը

14.01.2014   
  
hits: 1467


Հունվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սիրիահայ Ֆեյսբուքյան խմբերի պատասխանատուների եւ ներկայացուցիչների հանդիպում-քննարկում «Սիրիահայության տագնապը լուսարձակի տակ» թեմայով:

Բացման խոսքով հանդես եկավ «Հալեպահայեր» ֆեյսբուքյան խմբի («ARMENIANS OF ALEPPO») հիմնադիրներից բժիշկ Ռոբերտ Սյուլահյանը, նա կարեւորեց ֆեյսբուքյան խմբերի դերը սիրիահայության հիմնախնդիրների եւ դրանց լուծման, սիրիայի հայ համայնքի, սիրիական պատերազմին վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածման հարցում եւ  շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, ինչպես նաեւ «Հայէկոնոմ» բանկին՝ քննարկում-հանդիպման  կազմակերպմանն  աջակցելու համար:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց այն սիրիահայերին, ովքեր մնացել են Սիրիայում, պայքարում եւ պահպանում են համայնքը, ապա ներկայացրեց պետության կողմից  սիրիահայերի համար տարվող աշխատանքները:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան նախաձեռնությունների ներկայացուցիչներին առաջարկեց մասնակցել ամիսը մեկ անգամ հրավիրվող սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական մարմնի նիստերին, լինել առավել տեղեկացված եւ օբյեկտիվորեն ու անաչառ  կերպով  ներկայացնել կատարվող աշխատանքները:

ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների հետ կապերի վարչության պետ Լ. Ստեփանյանը ներկայացրեց սիրիահայերի իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրների ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները:

Ֆեյսբուքյան «Հալեպահայեր»  խմբի ղեկավար Հրաչ Քալսահակյանը ներկայացրեց սիրիական հիմնախնդրի վերաբերյալ համընդհանուր լուրերի շրջանակից սիրիահայությանն առնչվող լուրերը առանձնացնելու եւ դրանք վերլուծելու ու նպաստավոր ձեւով ներկայացնելու մոտեցումը: Նա նշեց, որ տեղեկատվական պատերազմում ոլորտի ներկայացուցիչները  պետք է  տարբերակեն լրատվական այն հոսքերն ու մեխանիզմները, որոնք կարող են վնասել սիրիահայությանը, բացառելով երեւակայական մեկնաբանությունները, անստույգ տեղեկություններն ու անճշտությունները: Հրաչ Քալսահակյանը նշեց. «Ժամանակն է, որ մենք եւ՛ Հայաստանում, եւ՛ արտերկրում իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաջատեղյակ լինենք: Ապատեղեկատվությունը մեծապես կարող է վնասել սիրիահայերի ինտեգրմանը: Արհեստավարժ մոտեցում պետք է ցուցաբերել եւ ներկայացնել սիրիահայությանը ցուցաբերվող օգնության վերաբերյալ ստույգ եւ օբյեկտիվ տեղեկատվություն, ստացվող օգնությունների չափերն ու դրանց բաշխման մեխանիզմները՝ խուսափելով տարաբնույթ անհարկի մեկնաբանություններից, որոնք հաճախ սեպ են խրում հայության տարբեր հատվածների մեջ»:

«Հալեպահայեր» ֆեյսբուքյան խմբի ներկայացուցիչ, Լոնդոնաբնակ Թալին Մակարյանը ներկայացրեց  Սիրիայի հայ համայնքի սոցիալ-հոգեբանական ծանր վիճակն այսօր, նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ տարված աշխատանքները :

Լիբանանում հանգրվանած սիրիահայերի վիճակը եւ նրանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները ներկայացրեց Արաքսի Փիլավճյան-Խտրլարյանը (Բեյրութ):

Վազգեն Բերղուդյանը ընթերցեց ֆեյսբուքում տեղ գտած այն հրապարակումները, որոնցում արծարծվում է սիրիահայությանը հուզող խնդիրները:

Միջոցառման մասնակիցների հնչեցրած հարցերին պատասխանեցին Սփյուռքի նախարար Հրանուշ  Հակոբյանը եւ միջգերատեսչական հանձնաժողովի անդամները:

Հավաք-քննարկման ընթացքում քննարկվեցին ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում սիրիահայության մասին ճշգրիտ տեղեկատվության տարածմանը վերաբերող հարցեր:

 

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը