Երեւանում կկայանա «Պատուհան դեպի աշխարհ» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կբացվի հունվարի 15-ին «Թեքեյան կենտրոն» հիմնադրամիի շենքում:
Ինչպես NEWS.am-ին է հաղորդել Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Ազոյանը, ցուցահանդեսին կներկայացվեն 87 լուսանկարներ՝ PhotoPodium.com ինտերնետ-ռեսուրսի 41 հեղինակների:
Միջազգային ցուցահանդեսի նպատակն է ծանոթացնել Երեւանի բնակիչներին ու հյուրերին Հայաստանի, Ավստրալիայի, Գերմանիայի, Վրաստանի, Նիդերլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ուկրաինայի լուսանկարիչների արվեստին:
Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության աջակցությամբ: