Երկրամաս

Երկուշաբթի, 30 հունվարի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայերը պետք է հակազդեն կոնգրեսականների հարյուրավոր ճամփորդություններին դեպի Թուրքիա

15.01.2014   
  
hits: 1968


Թուրքիայի կառավարությունը, նրա լոբբիստական ընկերությունները և թուրք-ամերիկյան կազմակերպությունները միլիոնավոր դոլարներ են ծախսել Կոնգրեսի անդամներին և նրանց աշխատակիցներին Թուրքիա տանելու համար, ամբողջությամբ վճարելով ուղևորությունների հետ կապված բոլոր ծախսերը` նրանց հավատարմությունը գնելու մտադրությամբ:

Սա սովորական գործելակերպ է Վաշինգտոնի «ազդեցություն վաճառողների» համար: Հասկանալի է, որ թուրքամետ հեղինակությունները կցանկանային ազդել Կոնգրեսի որոշումների վրա, քանի դեռ ճամփորդությունները օրինավոր են: Սակայն, ինչպես հետաքննող լրագրող Շեյն Գոլդմաչերն է բացահայտել անցյալ շաբաթ National Journal պարբերականում, Կոնգրեսի անդամները և նրանց նվիրատուները հաճախ են խախտում մշուշապատ կանոնները իրենց շահադիտական նպատակներին հասնելու համար:

Գոլդմաչերն իր «Ինչպես են լոբբիստները թևածում սողանցքների միջոցով» խորագիրը կրող հոդվածն սկսում է նկարագրելով քաղաքական մի արտառոց զույգի միջազգային արկածախնդրությունները՝ ընկած ամենազոր դոլարի հետևից. «Դենիս Հասթերթը և Դիկ Գեբhարդը միմյանց տանել չէին կարողանում, երբ մեկ տասնամյակ առաջ ղեկավարում էին Կոնգրեսը: Սակայն հիմա նրանք տեղափոխվել են K Street (լոբբիստական ընկերությունների փողոց),  որտեղ փողի հեղեղը մաքրում է նման անձնական տարբերությունները: Այս օրերին նրանք ձեռք ձեռքի տված, իրենց համապատասխան ընկերությունների հետ միասին աշխատում են որպես Թուրքիայի երկու մեծագույն լոբբիստներ՝ գրպանելով 1.4 միլիոն դոլար տարեկան արժողությամբ լոբբիստական պայմանագրի առյուծի բաժինը»: Զարմանալի չէ, որ հանրապետական Հասթերթը և դեմոկրատ Գեբhարդն անցյալ տարվա ապրիլին Կոնգրեսի ութ անդամների ուղեկցել էին Թուրքիա «ճամփորդության ծախսերի ամբողջական վճարմամբ»:

National Journal-ի հոդվածն ընդգրկում է կոնգրեսականների ուղևորությունները դեպի մի շարք երկրներ, այդ թվում` Թուրքիա, Ադրբեջան և Իսրայել: «Թուրքիան չարաշահում է ամենամեծ սողանցքը» ենթավերնագրի տակ Գոլդմաչերը բացահայտում է Հասթերթի ընկերության կողմից իրականացված մեծածավալ նախապատրաստությունները դեպի Թուրքիա կոնգրեսականների ուղևորության համար, չնայած որ կանոնների համաձայն, լոբբիստներին արգելված է ծրագրել կամ վճարել օրենսդիրների այցելությունները. «Ամիսներ շարունակ լոբբիստները լայնորեն ներքաշված էին ուղևորության ծրագրման մեջ իրենց բազմաթիվ էլեկտրոնային նամակներով, հեռախոսազանգերով և խորհրդարանում տեղի ունեցած հանդիպումներով: Երբ ուղևորության ժամը հասավ, Հասթերթի ընկերության լոբբիստներից մեկը`Լորի Մաքեյը, հեռախոսային կոնֆերանս անցկացրեց և ամեն օր էլեկտրոնային փոստով նամակներ ուղարկեց Ներկայացուցիչների պալատի մասնակից ութ անդամներին` հանրապետականներ Վիրջինիա Ֆոքսին, Ջորջ Հոլդինգին, Ադամ Քինզինգերին, Թոդ Ռոկիտային, Լի Թերիին և Էդ Ուիթֆիլդին և դեմոկրատներ Շեյլա Ջեկսոն Լիին և Չելի Փինգրիին: Մաքեյը նույնիսկ նրանցից երեքին ճանապարհեց մինչև Վաշինգտոնի Դալեսի միջազգային օդանավակայան և օգնեց նրանց գրանցվել Թուրքական ավիաուղիներում»:

Անտեսելով լոբբիստների վրա դրված արգելքը` ուղեկցելու Կոնգրեսի անդամներին արտասահմանյան այցելությունների ժամանակ, Հասթերթը, Գեբhարդը, Ռոբերտ Մանգասը, Ջանիս Օ’Քոնելը և Կասպիական խմբի մի անհայտ լոբբիստ, միացան Կոնգրեսի պատվիրակությանը Թուրքիայում: Գոլդմաչերը բացատրում է, որ «Թուրքիա կատարած այցելությունը հաստատվել էր համաձայն 1961 թվականի օրենքի` Երկկողմանի կրթական և մշակութային փոխանակման ակտի [MECEA], որը թույլ է տալիս օտարերկրյա կառավարություններին Կոնգրեսի անդամներին և նրանց աշխատակիցներին փոխադրել արտասահման, եթե Պետդեպարտամենտը հաստատել է ժամանման երկրները «մշակութային փոխանակումների» ուղևորությունների համար: Շուրջ 60 երկիր ունի նման թույլտվություն»: Ադրբեջանն ու Թուրքիան այդ երկրների շարքում են, իսկ Հայաստանը` ոչ: Հայաստանի կառավարությունը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի Հայաստանը MECEA-ի ծրագրում ընդգրկելու համար:

National Journal պարբերականը նաև հայտնում է, որ «Թուրքիային սատարող շահույթ չհետապնդող բազմաթիվ կազմակերպություններ վճարել են կոնգրեսականների ճամփորդությունն այնտեղ»: Այդպիսի հայտնի խմբերից մեկը Ամերիկայի թուրքական կոալիցիան է (TCA): Հետաքրքրական է, որ TCA-ն որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն աշխատելուց բացի, դրա նախագահ Լինքոլն Մաքըրդին «թուրքամետ քաղաքական գործիչներին փող է բաժանել որպես ընտրապայքարի կոմիտեի գանձապահ»:

National Journal պարբերականի բացահայտումները հիմնավորվում են LegiStorm.com կայքի կողմից, որն ուշադրությամբ վերահսկում է կոնգրեսականների ճանապարհորդություններն ու ֆինանսները: Այն բացահայտում է, որ 2000 թվականից սկսած, 615 կոնգրեսական այցելություններ են եղել դեպի Թուրքիա, որոնց վրա ծախսվել է 3.5 միլիոն դոլար, և որը վճարվել է շահույթ չհետապնդող հետևյալ կազմակերպությունների կողմից. Թուրքիայի ամերիկյան ընկերներ, Ամերիկայի թուրքական ընկերակցությունների խորհուրդ, Համաշխարհային խաղաղության միջդավանական երկխոսության ինստիտուտ, Ստամբուլի կենտրոն, Մերիլենդի երկխոսության ինստիտուտ, Ամերիկայի թուրքական ընկերակցությունների միջատլանտյան դաշնություն, «Պասիֆիկա» ինստիտուտ, Ռումիի միջդավանական երկխոսության ֆորում, Ամերիկայի թուրքական դաշինք, Թուրք-ամերիկյան բիզնես խորհուրդ, Ամերիկայի միջին արևմտյան հատվածի թուրքական դաշնություն, Ամերիկայի թուրքական կոալիցիա, Թուրքիայի գործարարների և արդյունաբերողների կոնֆեդերացիա, Նյու Յորքի թուրքական մշակութային կենտրոն, Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհուրդ և «Turquoise»  ամերիկացիների և եվրասիացիների խորհուրդ:

Միայն 2013 թվականին կոնգրեսականների 87 այց է եղել Թուրքիա, որոնց վրա ծախսվել է 640 հազար դոլար, և 36 ուղևորություն դեպի Ադրբեջան, որոնց վրա ծախսվել է 262 հազար դոլար: Այդ նույն ժամանակահատվածում ոչ մի կոնգրեսական չի հովանավորվել Հայաստան այցելելու համար: Միայն մեկ ուղևորություն է կազմակերպվել դեպի Հայաստան և Արցախ Կալիֆորնիա նահանգի ներկայացուցիչների և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների համար, Ամերիկայի Արևմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի կողմից` Հայաստանի հյուպատոսության հետ համատեղ:

Ակնհայտ է, որ նման ուղևորությունների շնորհիվ Կոնգրեսի անդամներն ավելի մեծ համակրանքով են լցվում իրենց հյուրընկալող երկրի նկատմամբ: Եթե ամերիկահայ կազմակերպությունները և Հայաստանը չսկսեն հովանավորել նման ուղևորություններ, ապա Կոնգրեսի անդամները կարող են ավելի բարյացակամ դառնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հանդեպ, և ավելի նվազ սատարող Հայաստանին ու Արցախին:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Tags: քաղաքականություն/politics, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը