NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Տորոնտոյում բնակվող ինժեներ ու դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Reporter»-ում:
2015թ.-ի նախօրեին, երբ լրանում է 1915թ.-ին իրենց չորսհազարամյա պատմական հայրենիքում հայերի ոչնչացման հարյուրամյա տարելից, Թուրքիան ու հայերը նախատեսում են միմյանցից տարբերվող միջոցառումներ:
Ցանկանալով համաշխարհային հասարակության ուշադրությունը շեղել 1915թ.-ին հայերի ցեղասպանությունից, Թուրքիայ գովազդում է Առաջին համաշխարհայի պատերազմի տարիներին Գալիպոլիում տեղի ունեցած իրադարձությունները, որը կառավարության աջակցությամբ աշխարհում ներկայացվում է որպես պատմական իրադարձություն ու փառաբանվում է որպես «թուրքերի հերոսական դիմադրությունը Դարդանելում իմպերիալիստական տերություններին»:
Ռազմավարությունների եւ գործադրած ջանքերի հակասությունից կարելի է ենթադրել, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբարերությունների կարգավորման ու դրանց քաղաքացիական հասարակությունների հաշտեցման հարցում խոչընդոտ է ընդհանուր պատմության ընկալման ու դրա ներկայացման անհամապատասխանությունը: Արդյունքը փակուղին է: Չեմ կարծում, որ մյուս տարի էական փոփոխություններ կլինեն: Այս հարցը կշարունակվի դիտարկվել որպես քաղաքական մրցույթ. միավորներ կկուտակի Թուրքիան, եթե Օբաման շարունակի ասել «Մեծ եղեռն», իսկ եթե ասի «ցեղասպանություն», միավորները Հայաստանինն են:
Ստատուս քվոյի պահպանության համար կան նաեւ աշխարհաքաղաքական, ռազմական ու տնտեսական պատճառներ: Հայաստանը չի կարող լինել բավական ազդեցիկ այդ պատճառները ժանակին հաղթահարելու համար: Կարծում եմ, հայերի համար ավելի արդյունավետ կլինի այդ պայքարում միավորեն իրենց առանց այդ էլ քիչ ռեսուրսները: Երկու նպատակային բնագավառ եմ տեսնում, որպեսզի հայերը առաջընթացի հասնեն այդ հարցում, եւ երկու դեպքում էլ դրանով չպետք է զբաղվեն ոչ Հայաստանը եւ ոչ էլ հայերը:
Առաջինը ակադեմիական դաշտն է: Երկրորդը՝ Թուրքիայի բնակչությունն ընդհանրապես. Պետք է հաղորդել նրանց 1915թ.-ի պատմական ճշմարտության մասին ու առ այսօր ջրի երես դուրս եկող հետեւանքների մասին: Այս ճշմարտությունը թուրք հասարակության համար հասանելի կլինի, եթե հաղորդվի թուրքերենով՝ արխիվային նյութերի, թուրքական աղբյուրների եւ Թուրքիայի դաշնակիցների աղբյուրների հիման վրա: որպես ակադեմիական դաշտ կարող է ծառայել Զորյանի ինստիտուտն իր մասնաճյուղի ՝ Հայոց ցեղասպանության ու մարդու իրավունքների հարցերի հետազոտման ինստիտուտի հետ միասին: