Երկրամաս

Կիրակի, 05 փետրվարի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայաստանի ներկայացուցիչն առաջին անգամ ներկայացվել է World Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակի

15.01.2014   
  
hits: 1866


World Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներկայացվել է Հայաստանի ներկայացուցիչ, հայտնի երգչուհի Սիրուշոն, հաղորդվում է երգչուհու Facebook–ի պաշտոնական էջում։

Սիրուշոն ներկայացված է Եվրոպայից երեք անվանակարգում` լավագույն երգչուհի, լավագույն երգ (PreGomesh) և լավագույն տեսահոլովակ (PreGomesh)։

«Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելն արդեն մեծ ձեռքբերում է մեզ համար», – նշվում է երգչուհու էջում։

Ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին World Music Awards-ի պաշտոնական կայքում:

Սիրուշոն հայտնի երգչուհի է, կոմպոզիտոր և բազմաթիվ երգերի հեղինակ։ Նրա հայրը` Հրաչյա Հարությունյանը, Դրամատիկական թատրոնի հայտնի դերասան և ռեժիսոր է, մայրը` Սյուզան Մարգարյանը, հայտնի երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ։ Սիրուշոն սկսել է իր կարիերան 7 տարեկանում` ելույթ ունենալով Հայաստանի և Կանադայի բեմերում։ 9 տարեկանում «Լուսաբաց» երգի համար նա արժանացել է Հայկական ազգային երաժշտական մրցանակի։ 2000 թ.–ին լույս է տեսել «Sirusho» առաջին ալբոմը, որին 2005 թ.–ին հետևել է «Sheram» ալբոմը։

2008 թ.–ին Սիրուշոն ներկայացրել է Հայաստանը Բելգրադում (Սերբիա) կայացած «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին` «Qele Qele» երգով զբաղեցնելով 4–րդ տեղը, որը Հայաստանի լավագույն արդյունքն է «Եվրատեսիլին» մասնակցելու ողջ պատմության ընթացքում։ 2010 թ.–ին նա արժանացել է Տաշիր երաժշտական մրցանակին Եվրոպայում հայկական երաժշտության տարածման համար։ Սիրուշոն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսն է։

Նովոստի–Արմենիա

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը