Ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում վախճանվել է հայ համայնքի բարեգործ Մարթա Արամյանը, ով իր քաղաքում նախաձեռնել էր Հայկական ժառանգության այգու ստեղծում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Նրա կիրքը, մարդասիրությունն ու հաստատակամությունը բերեցին նրան, որ նա ինքը զբաղվեց Փրովիդենսում Հայկական ժառանգության այգու ստեղծմանն ու նախագծմանը: Այգին հայ համայնքի հարգանքի տուրք էր, որի անդամները փրկվել էին ցեղասպանության սարսափներից, հաղթահարել մեծ դժվարություններ ու ընտանիքներ ստեղծել, որոնց անդամներն էլ դարձել են առաջատարներ բիզնեսում, կրթության, բժշկության ու քաղաքականության ոլորտում: Մարթա Ադամյանը կազմել էր այն ընտանիքների պատմությունը, որոնց անունները փորագրվել են կենտրոնական հուշարձանը շրջապատող քարե սալիկների վրա, այնպես որ նրանց պատմությունը հավերժականացել է: Նա նաեւ մասնակցել է մի շարք բարեգործական նախագծերի՝ այդ թվում նաեւ Հայաստանում: