2014թ-ի հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցին ընդառաջ, հունվարի 18-ին, «Անկարայի մտքի ազատություն» կենտրոնը եւ «Արեւմտահայոց Ազգային համագումարը» ոգեշնչման ֆորում են կազմակերպելու: Այս NEWS.am-ին հայտնեցին «Արեւմտահայոց Ազգային» համագումարից»:
Նրանց փոխանցմամբ՝ իրենք այդկերպ հարգանքի տուրք են մատուցելու Դինքի հիշատակին եւ եւս մեկ անգամ լուսարձակի տակ բերելու նրա կյանքն ու գործունեությունը:
Հանրաճանաչ մտավորականներ եւ Մարդու իրավունքների ոլորտում գործիչներ մտքեր կփոխանակեն Հրանտ Դինքի սպանության դատավարության ընթացքի եւ Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացների վերաբերյալ: Նրանք համատեղ կխորհեն են նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ եւ դրան առնչվող պատմական, իրավական եւ բարոյական խնդիրների լուծման հեռանկարների մասին: