Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հոգևոր երաժշտության երեկո

25.01.2014   
  
hits: 3430


Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի թեմական  խորհրդի հանձնարարականով Կրասնոդարի հայկական համայնքի տարբեր օղակներ՝ Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ, ծրագրում են տարաբնույթ հիշատակի միջոցառումներ։ Նպատակները պարզ են և հասկանալի. նախ՝  հասարակության ոչ հայ շրջանակներին իրազեկել 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված մեծագույն  ոճրագործության մասին և ապա՝ հայ երիտասարդներին ու պատանիներին ներշնչել պատմական հայրենիքի կորստյան հետ երբեք չհաշտվելու հաստատակամություն։

Միջոցառումների շարքը մեկնարկեց հունվարի  24-ին Կրասնոդարի Պաշկովկա թաղամասի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» հայկական եկեղեցում։  Եկեղեցու հոգևոր առաջնորդ Տեր Դանիել ավագ քահանա Կուկույանի նախաձեռնությամբ կայացավ եկեղեցու երգչախմբի «Կոմիտաս» համերգը։  Իր ներածական խոսքում Տեր Դանիելը ունկնդիրների ուշադրությունը հրավիրեց Կոմիտասի խորհրդանշական կենսագրությանը և կերպարին ու շեշտեց, որ նման միջոցառումները խնդիր ունեն զանգակի պես իրենց պարբերական ծլնգոցով հիշեցնել, որ մոտենում է հայոց Ցեղասպանության 100-ամյակը։ Դա մարդկության պատմության մեջ նմանը չունեցող մի ոճիր էր, որի նպատակն էր երկրի երեսից ջնջել մի ամբողջ ազգ, այն երկրի, որ հազարամյակներ շարունակ եղել է հայկական՝ իր բնակիչներով և ապրելակերպով, իր մշակույթով ու լեզվով։ Եվ քանի հարյուրամյակ էլ անցնի, չեն մեղմանալու կորստյան ցավն ու մորմոքը, մինչև որ միջազգային ատյաններում իրերը չկոչվեն իրենց անուններով և հանցագործությունը չպատժվի։

Բոլոր ներկաների կողմից միաձայն արտաբերված «Տերունական աղոթքից» հետո Կոմիտասյան նուրբ, վերերկրային ելևէջները, իրենց թևերին առնելով ունկնդիրների նրբագույն զգացողությունները, թևածում էին հոյակերտ եկեղեցու վարդագույն կամարների տակ։

Նորից երգում, մորմոքում է աստվածային Կոմիտասը

Կախարդում է ու մոգում է աստվածային Կոմիտասը

Ամենամեծ դու նահատակ, ամենահայր, ամենահայ,

Գինու կարասն ուրիշներին, մեզ հերիք է քո մի թասը…

Համերգին ներկաների հոգիները մերթ կարկամում էին ցավի ու անարգանքի գեներով փոխանցված հիշողությունից, մերթ ցասումով խոյանում վրեժի և ատելության ըմբոստությամբ, մերթ խաղաղվում հավատի ներդաշնակությամբ։

Մարիա Ռեզնիկի երգեհոնային նվագով մի այլ շղարշ էին ստացել Կոմիտասի հայտնի հայ ժողովրդական պարեղանակները, որոնք ընդմիջվում էին Տեր Գևորգի անսպառ ձայնի առնական խրոխտությամբ։

Ակամա մտորում ես, թե Տիրոջ պարգևած նույն մարդկային կերպարանքով ինչպես կարող էր մեկը այսպիսի աստվածային երաժշտություն մոգոնել, մյուսը յաթաղանը ձեռքին հոշոտել իր նմանին։ Ինչպե՞ս կարող է մարդկային հոգին մերթ ճախրել դրախտային ամենաբարձր ոլորտներում, մերթ գահավիժել դժոխային ամենանողկալի խորխորատներ։ Եվ ինչպե՜ս բարբարոսը կհասկանար կամ առավել ևս կներեր Կոմիտասին, այսինքն հային, արարողին - «Սուրբ նշխար՝ շան բերանում»… Ճահճի մեջ, ջրափոսում պպզած գորտը ինչպե՜ս կըմբռնի կռունկի ճախրանքը… Ինչքան ավելի բարձր է թռչում կռունկը, այնքան ավելի է հեռանում երկրից, այնքան ավելի է խորանում նրա երկնային թռիչքի և սողունների երկրային սողքի միջև եղած հեռավորությունը, տարբերությունը, անհամատեղելիությունը… Եվ հայի ոգին կախված է մնում երկնի ու երկրի հետզհետե ընդարձակվող սահմանագծում… Կռու՜նկ մեղմացրու ընթացքդ, նայի՜ր ներքև, կռու՜նկ… «Կռու՜նկ, ուստի՞ կուգաս… ծառա եմ ձենիդ… Կռու՜նկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունիս…» - Մարիետա Դեռլուգովայի հմայիչ սոպրանոյի կախարդանքով հայ ժողովրդի ցավի և տառապանքի խտացված մրմունջը ալիքվում էր մարդկանց ներաշխարհում։ Ու թվում էր կռունկն անգամ երես է թեքել հայրենիքից ինքնակամ հեռացած նորօրյա պանդուխտներից, թե՞ վերջին կռունկն անգամ լքել է հայրենիքի խեղճ ու անպաշտպան օճորքը… և ու՜մ է թողել այն և ե՜րբ է հետ գնալու և ո՜վ է այսուհետ կանչելու «Դլե՜ յամա՜ն» և ինչու՜ պետք է նորից օրհաս լինի, որ սթափվենք…

Բոլորի աչքերում արցունք կար և բոլորը աչքերը թաքցնում էին միմյանցից։ Ու՜մ են թողել իրենց բաժին հայրենիքը… Պայքարը ամենուր է, երկրում և երկնքում, լույսի ու խավարի, մի կտոր հացի ու մի բուռ հողի, ուժի և իրավունքի, հաճույքի և տառապանքի, խոսքի և գործի… Եվ փառք ու պատիվ իր իսկ պայքարը արժանապատվորեն առաջ տանողին, կուլ չգնացողին…

Նայում ես երգող օրիորդների մաքուր և հուսավառ աչքերին, հանդիսատեսի արվեստային հուզմունքով լվացված հուսառատ հայացքներին և հասկանում ես, որ այս երաժշտությունը հային հայ է պահում, մարդուն մարդ է պահում, ապաքինում և թևավորում է հոգին։ Եվ այս մշակույթի տեր ազգին հնարավոր չէ ո՛չ ոչնչացնել, ո՛չ ծնկի բերել, հայրենիքում թե այլուր, նա կապրի ու կստեղծի, կպայքարի ու կարարի, իսկ երբ հասնի վճռական պահը, հարյուր տարի հետո, թե  որևէ ուրիշ ժամանակ, կթոթափի ժամանակների փոշին և ճահիճների բորբոսը.

Արիացիր սիրտ իմ, ե՛լ հավատով տոկուն,

Կանգնիր հպարտ, որպես լույս լեռն է մեր կանգուն։

ԵՐԱԶԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 
Tags: Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, Հայ Դատը/Hay Dat, մշակույթ/culture, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, կրոն/religion

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը