Երիկամային անբավարարության պատճառով շտապ Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոց տեղափոխված հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի առողջական վիճակը սկսել է կարգավորվել։
Թուրքական Mansettv կայքի փոխանցմամբ՝ հայտի հայ լուսանկարչի մոտ առողջական վիճակը բարելավվում է։ Բժիշկները նրան պատրաստվում են վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել հիվանդասենյակ։
Նշենք, որ հունվարի 16-ի երեկոյան Արա Գյուլերը երիկամային անբավարարության պատճառով տեղափոխվել էր Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
Հիշեցնենք, որ ր Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։
Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։
Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ: