Թուրքիայում բանավոր պատմության նախագծի շրջանակներում լույս է տեսել Ցեղասպանության ժամանակ Անկարայի հայերի հետ տեղի ունեցած դեպքերի մասին պատմող գիրք։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ «Լռության ձայնը» խորագրի 3-րդ գիրքը կոչվում է «Խոսում են Անկարայի հայերը», որում Անկարայի 10 հայ ներկայացրել իրենց պատմությունները 1915 թվականի հետ կապված։
«Լռության ձայնը» նախագիծը սկսվել է 2011 թվականին՝ «Խոսում են Դիարբեքիրի հայերը» գրքի հրատարակումով։ «Խոսում են Դիարբեքիրի հայերը» գիրքը կազմված է եղել 2 հատորից։