Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Բրիտանացի ներգաղթյալները Ավստրալիայում. իսկ ինչո՞վ է երկիրը գրավել հայ միգրանտներին

20.01.2014   
  
hits: 2107


Ավստրալիայում բրիտանացի ներգաղթյալների հոսք նկատվել էր 70-ական թվականներից հետո: Այդ մասին գրում է ավստրալիական «The Herald Sun»-ը: Ներգաղթի ու սահմանահին պաշտպանության դեպարտամենտի տվյալների բացառիկ վերլուծությունը պարզել է, որ Ավստրալիան այս տասնամյակում 290 հազար ներգաղթյալ կընդունի Մեծ Բրիտանիայից՝ երկու անգամ ավել, քան 90-աкաններին:

Տվյալները ցույց են տալիս նաեւ ներգաղթյալների տարբեր ալիքներ. 50-ական թվականներին Ավստրալիա էին գալիս իտալացիները, 80-ականներին՝ վիետնամցիները, իսկ այս դարի սկզբից հնդիկ ու չինացի ներգաղթյալներ:Մոնաշի համալսարանում միջազգային հետազոտությունների  պրոֆեսոր Ալիսթեր Թոմսոնի խոսքով՝ բրիտանացիներին հաճախ գրավում են Ավստրալիայի իդեալական որակները: «Երբ տնտեսական դրությունը սրվում է, նրանց թիվն աճում է»,- ասել է նա:Այսօր Չինաստանը, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Շրի-Լանկան, Մալազիան, Վիետնամը եւ Կորեան այն երկրների տասնյակում են, որտեղից ներգաղթում են Ավստրալիա:

Անցյալ տարի Ավստրալիա ներգաղթած 190 հազար միգրանտների  կարելի է հանդիպել երկրի տարբեր նահանգներում: Ռաջ Կհանան Ավստրալիա է ներգաղթել Հնդկաստանից յոթ տարի առաջ: Նա Սիդնեյում հիմնել է էքսպատ-ակումբ՝ օգնելով ներգաղթյալներին Սիդնեյում իրենց զգալ ինչպես հարազատ տանը: «Վերջերս մեզ են միացել մարդիկ Հայաստանից, Կոլումբիայից ու ԱՄՆ-ից»,- ասել է նա: Ավստրալիա գալու նրանց պատճառները տարբեր են՝ ցավոտ բաժանումից մինչեւ աշխատանքի որոնումներ կամ ընտանիքով տեղափոխում:Ինչ վերաբերում է հայկական ներգաղթին, ապա համաձայն Ավստրալիայի հայ դատի գրասենյակի կայքի Ավստրալիայի հայ համայնքի մեջ մտնում է 50 հազար մարդ, ովքեր հիմնականում ապրում է Սիդնեյում եւ Մելբուրնում:

Երկու քաղաքներում համայնքները ստեղծել են մի շարք կազմակերպություններ, որոնք բավարարում են համայնքի կրթական, մշակութային, սպորտային ու բարեգործական պահանջները: Առաջին հայերը Ավստրալիայում հաստատվել են 1850-ական թվականներին Ասիայից՝ ոսկե տենդի տարիներին, իսկ ավելի ուշ իրենց հայրենիքից՝ քաղաքական ցնցումների եւ այլ ողբերգական իրադարձությունների պատճառով, ինչպես օրինակ 1896թ.-ի ջարդերը, 1915թ.-ին Հայոց ցեղասպանությունը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմը:Այնուամենայնիվ, հայերը մեծամասամբ Ավստրալիա եկել են 1960 եւ 1970-ական թվականներին Մերձավոր Արեւելքից՝ սկսած Եգպիտոսում Նասերի իշխանության գալուց հետո: Այնուհետեւ հաջորդեց հոսքը Կիպրոսից, Լիբանանից ու Սիրիայից եւ Իրանից: 1990-ականների սկզբից ոչ մեծ թվով հայեր Ավստրալիա ներգաղթեցին Հայաստանից՝ կապված Խորհրդային միության փլուզումից, 1988թ.-ի երկրաշարժից ու Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայից հետո երկրում ծագած դժվարությունների հետ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը