Հրանտ Դինքի սպանության տարելիցի հաջորդ օրը թուրք ազգայնականները կոտրել են Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի կայքը եւ գրություն թողել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ թուրք ազգայնականների կողմից «Ակոս»-ի կայքը կոտրելուց հետո կայքի էջին ավելացրել են Աթաթուրք լուսանկարը՝ «Երջանիկ է նա, ով ասում է թուրք եմ» գրությամբ։
Նշենք, որ Հրանտ Դինքն է եղել «Ակոս» թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը մինչեւ 2007 թվականի հունվարի 19-ը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am