Երկրամաս

Երկուշաբթի, 30 հունվարի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թուրք կինը, որն արտասվում էր Հրանտ Դինքի համար

21.01.2014   
  
hits: 2246


52-ամյա Սվետլանա Մարգարյանը, որն արդեն 21 տարի բնակվում է Հայաստանից դուրս,  Հարավային Հնդկաստանի Պոնդիչերի քաղաքում հետաքրքիր դեպքի է ականատես եղել։ «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության օրը նա իրենց ընտանիքին պատկանող ռեստորանի ճաշարանից հայկական երգի հնչյուններ է լսել։ Խոհանոցից դուրս է վազել ու նկատել, որ երաժշտության ձայնը գալիս է սեղաններից մեկը մոտ նստած կնոջ համակարգչից։

«Խոհանոցում օգնում էի աշխատողներին ու հանկարծ ականջիս հասան հայկական երգի՝ «սարի աղջիկ, աման, սիրուն աղջիկ,աման...» բառերը: Զարմանքով դուրս եկա խոհանոցից: Անկյունի սեղանի առաջ միայն այդ կինն էր, դիմացը՝ իր համակարգիչը, որտեղից էլ լսվում էր երգը։ 50-55 տարեկան ցորենամորթ ու գեղեցիկ մի կին էր, որի ազգությունը չգիտեի: Մոտեցա  և ուրախ, կարծելով որ հայրենակցի եմ հանդիպել աշխարհի հեռավոր այս ծայրում, տեսա կնոջ դեմքն ամբողջովին կաս-կարմիր կտրած։ Նա լուռ ու անչափ հուզված լալիս էր։ Ժպիտս կորավ մի պահ, և ես զարմանքով հարցրեցի հայերեն, թե նա հա՞յ է։ Նա չհասկացավ: Հարցս կրկնեցի իմ ոչ այնքան վարժ անգլերենով: Կինը պատասխանեց անգլերեն՝ ոչ, թուրք եմ, իսկ դու՞ք: Ասացի որ հայ եմ: Նա միանգամից պայծառացավ, հետո հարցրեց, թե գիտե՞մ Հրանտ Դինքի մասին, գիտե՞մ, որ նա «Ակօս» թերթի խմբագիրն էր, որը սպանվեց հունվարի 19-ին»,- NEWS.am-ին պատմեց Սվետլանա Մարգարյանը։

Տիկին Սվետլանան երկար զրուցել է կնոջ հետ, պատմել, որ իր ընտանիքից 12 մարդ է սպանվել 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Ցեղասպանության ժամանակ: Թուրք կինն արտասվել է, ասել, որ ափսոսում է կատարվածի համար, Հրանտ Դինքի համար։ Ընկերացել են, միասին արտասվել ու լուսանկարվել։

Հիշեցնենք, որ 2007թ. հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց Ստամբուլում, իր ղեկավարած «Ակոս» թերթի խմբագրատան շենքի դիմաց: Մինչեւ սպանությունը նա իր բազմիցս ահազանգել էր, որ իր հասցեին սպառնալիքները հաճախակի են դարձել։ Բացի այդ, նա բողոքում էր, որ ոստիկանությունը հրաժարվել է պաշտպանել իրեն հնարավոր մահափորձից: Հունվարի 19-ին Ստամբուլում, Հրանտ Դինքի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ, Թուրքիայում եւ աշխարհի այլ երկրներում մի շարք կազմակերպություններ իրականացրել են սգո եւ բողոքի միջոցառումներ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը