Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ինչպե՞ս կարող են բարերարները բավարարել Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ կարիքները

22.01.2014   
  
hits: 7191


Վերջերս Միացյալ Նահանգների Քոլգեյթի համալսարանի հումանիտար գիտությունների պրոֆեսոր Փիթեր Բալաքյանը վերլուծական մի հոդված էր գրել հետևյալ վերնագրով` «Խզված կապ. հայկական գործարար համայնքը և մշակույթի կերտումը»:

Բալաքյանն իր հոդվածում ափսոսանք է հայտնում, որ ամերիկահայ համայնքին չհաջողվեց աջակցել Հայոց ցեղասպանության առաջարկված ցուցահանդեսին Իլինոյիսի Հոլոքոստի թանգարանում, 2015 թվականին Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին:

«Արարատ լեռան ստվերը. Հայոց ցեղասպանությունը» անունը կրող ցուցահանդեսը պետք է ներկայացվեր ոչ միայն Իլինոյիսի Հոլոքոստի թանգարանում, որը երկրորդ  խոշորագույն նման հաստատությունն է Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ երկրում, և հնարավոր է Եվրոպայում ու Հարավային Ամերիկայում:

Բալաքյանն իր հիասթափությունն է արտահայտում, որ Չիկագոյի հայ համայնքը չկարողացավ հավաքել ֆինանսավորման համար անհրաժեշտ 600 հազար դոլարը, որի պատճառով նախատեսված ցուցահանդեսը չեղյալ համարվեց: Նրա կարծիքով, այս միջադեպն «ընդհանրապես արտացոլում է Միացյալ Նահանգներում հայկական համայնքի մշակույթ ստեղծելու մեծ անհաջողությունը, որով ես նկատի ունեմ՝ օգտագործել ֆինանսական միջոցները մշակութային գործեր հղանալու և արարելու համար»: Բալաքյանը կարծում է, որ ամերիկահայերը «գրեթե ոչինչ չունեն ցուցադրելու մշակութային արժեքների բնագավառում ամերիկյան մասշտաբով»: Չհաշված որոշ բացառություններ, «հայերը չեն ստեղծել ամերիկյան մասշտաբով մշակութային հիմնադրամներ, թանգարաններ, և կատարողական արվեստի կենտրոններ»:

Բալաքյանը դժգոհում է, որ «հայկական գործարար համայնքը չկարողացավ իրականություն դարձնել Հայոց Ցեղասպանության կամ հայոց պատմության այլ դեպքերի մասին մի գեղարվեստական ֆիլմ: Նա մեջբերում է մի հրեա դասախոսի, որը նրան ասել է. «Թվում է, թե կապը խզված է հայ գործարարների և արվեստագետների միջև. գործարարները չեն հասկանում, որ ներդրումներն արվեստի բնագավառում նշանակում են ներդրումներ հայ քաղաքակրթության գոյության շարունականության մեջ: Համայնքի մշակույթում ներդրում անելը պետք է ընկալվի որպես հայ ժողովրդի անցյալի և ներկա լինելիության գովերգություն, մի բան, որը թուրք չարագործները փորձում էին ջնջել: Սա, իհարկե, հրեական արվեստում հրեական բազմաթիվ ներդրումների փիլիսոփայությունն է: Սա՝ «Հիտլերին գրողի ծոցն ուղարկելու» մոտեցում է»:

Թեև ես կիսում եմ Բալաքյանի մտահոգությունները, սակայն կցանկանայի որոշ լրացուցիչ մտքեր արտահայտել այս կարևոր թեմայի առնչությամբ.

1. Հայ բարերարների մեծ մասը նախընտրում է իր ավանդը ներդնել և անունը կապել շոշափելի ծրագրերի հետ, ինչպիսին եկեղեցիներն ու դպրոցներն են, այլ ոչ թե վերացական ձեռնարկներում, ինչպիսին հանրային կապերն ու արվեստն են: Սակայն, բոլորը պետք է գիտակցեն, որ մեծահարուստ հայերն իրավունք ունեն իրենց դժվարությամբ վաստակած դրամը ծախսել այնպես, ինչպես իրենք են կամենում: Դա իրենց դրամն է և նրանք են որոշում՝ ինչպես այն ծախսել:

2. Հայկական սփյուռքի և Հայաստանի Հանրապետության կարիքներն այնքան վիթխարի են, որ գործնականում անգամ առատաձեռն բարերարների համար անհնար է բավարարել բոլորի պահանջները:

3. Չկան հաստատված մեխանիզմներ համայնքի կարիքների առաջնահերթության սահմանման և ըստ արժանվույն գնահատման համար: Բարերարներն ու բարեգործական կազմակերպությունները խեղդված են խնդրանքներով` ֆիլմերի, հրատարակությունների, արվեստի գործերի, Հայաստանի օգնության, հուշարձանների, հուշահամալիրների, եկեղեցիների, դպրոցների և մանկատների ֆինանսավորման համար: Շատ քիչ բարերարներ ժամանակ և փորձառություն ունեն գնահատելու համար բազմաբնույթ ոլորտներից ներկայացվող ծրագրերի որակն ու օգտակարությունը:

4. Երբեմն ծրագրերը ֆինանսավորվում են ոչ թե ըստ իրենց արժանիքների, այլ նվիրատուի և ստացողի միջև անձնական հարաբերությունների հիման վրա: Այն կարող է կախված լինել նրանից, թե ով է խնդրատուն:

5. Թեև հայերը բավականին առատաձեռն են իրենց համայնքի կազմակերպություններին աջակցելու գործում, սակայն խնդրանքները հաճախ գերազանցում են առկա դրամական միջոցները: Հնարավոր չէ անվանել կարիքի թեկուզ մի ոլորտ, որ բավարար չափով ֆինանսավորվում է, այդ թվում՝ սոցիալական, մշակութային, կրոնական, քաղաքական, մարզական և մարդասիրական գործունեությունները: Կարելի՞ է արդյոք ասել, որ դրամական միջոցները բավարար են, որպեսզի կարողանանք`

- Տպագրել այն բոլոր գրքերը, որոնք արժանի են հրատարակման:

- Թվայնացնել հին ձեռագրերը և արժեքավոր արխիվային նյութերը մինչ դրանց ընդմիշտ կորուստը:

- Արտադրել պրոֆեսիոնալ նկարահանված գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր Հայոց ցեղասպանության և այլ թեմաներով:

- Ֆինանսավորել Ցեղասպանության հարյուրամյակի ծրագրերը:

- Միջոցներ տրամադրել քաղաքական թեկնածուների ընտրության համար, որոնք սատարում են հայկական հարցերին:

- Հովանավորել համերգներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, թանգարաններ, բժշկական, գիտական և այլ արժանի անհամար ծրագրեր:

- Բավարարել սիրիահայերի գոյատևման, և Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի աղքատների ու անապահովների կենսական կարիքները:

Իհարկե, նվիրատուները կարող են շատ բան անել համայն հայության անվերջ թվացող կարիքները հոգալու համար: Այնուամենայնիվ, նախ պետք է ստեղծել մի մեխանիզմ ճշտելու համար զանազան կարիքների առաջնահերթությունները, գնահատել դրանց արժանիքները և պատրաստել պրոֆեսիոնալ ծրագիր նվիրատուին ներկայացնելու համար: Վերջապես, նվիրատվությունն ստանալուց հետո, պետք է ներկայացնել պարբերական հաշվետվություններ նվիրատուին ծրագրի առաջընթացի վերաբերյալ` ցույց տալով, որ տրամադրված միջոցները պատշաճ ձևով ծախսվել են խոստացված նպատակներին հասնելու համար:

Հարութ Սասունյան , «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 
Tags: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, ԱՄՆ/USA, բարեգործություն/charity

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը