Դոնեցկի մարզի հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանը ներկա էր Դոնեցկի Եվրամայդանին որպես Ուկրաինայի քաղաքացի, այլ ոչ թե որպես հայ համայնքի ղեկավար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գագիկ Աղավելյանը՝ մեկնաբանելով ուկրաինական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Դոնեցկի հայ համայնքի անդամներն իբր ցրում էին եվրամայդանը:
Աղավելյանի խոսքով՝ Դոնեցկի եվրամայդանում ինքը մենակ էր. «Որպես Ուկրաինայի քաղաքացի՝ ես իրավունք ունեմ հայտնել իմ դիրքորոշումը. այս դեպքում այն Վիկտոր Յանուկովիչի օգտին էր: Ես Դոնեցկի հայ համայնքի ղեկավարն եմ, սակայն Եվրամայդանում ես պարզապես Ուկրաինայի քաղաքացի էի»:
Աղավելյանը հերքել է նաեւ տեղեկություններն այն մասին, որ իբր հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Դոնեցկի եվրամայդանի ցրմանը. «Որեւէ բախում, որեւէ անկարգություն չի եղել»:
Իրենց հերիթն Դոնեցկի Եվրամայդանի մասնակիցները ուղերձ են կազմել հայ համայնքների ներկայացուցիչների համար՝ Ուկրաինայում եւ րդ սահմաններից դուրս, որում նշվում է. «Սկսած 2013թ. նոյեմբերի 22-ից Դոնեցկում տեղի է ունենում բողոքի խաղաղ ակցիա: 2014թ.-ի հունվարի 19-ին ցույցի անցկացման վայր են եկել բռնցքամարտիկների ակումբների ներկայացուցիչներ, որոնց ղեկավարում է Բռնցքամարտիկների ասոցացիայի փոխտնօրեն Արմեն Սարգսյանը: Դեպքի վայրում է եղել նաեւ հայ համայնքի ղեկավար Գագիկ Աղավելյանը, ով գլխավորում էր ագրեսիվ պահվածք դրսեւորող երիտասարդներին: Վերջիններս խոչընդում էին միջոցառմանը, ոչնչացնում ուկրաինական դրոշները եւ հաղորդակցության միջոցները: Կարծում ենք, սա Դոնեցկի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտում է: Միջէթնիկ կոտորածից խուսափելու համար խնդրում ենք Ձեզ գնահատական տալ Դոնեցկի մարզի հայ համայնքի ղեկավարի հակաիրավական գործողություններին: Հույս ունենք, համատեղ ուժերով կկարողանանք պահպանել միջէթնիկական ու քաղաքացիական համաձայնությունն Ուկրաինայում եւ Դոնեցկում: