Ճանաչված ջութակահար 28-ամյա Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտը:
Սերգեյն արժանացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակին՝ որպես «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»: Հայ ջութակահարի պարգեւատրման մասին հունվարի 18-ին Վիեննայում հայտարարել է ժյուրին, որը գլխավորում է Լյուցերնի փառատոնի գործադիր եւ գեղարվեստական ղեկավար Միխայիլ Գաֆլիգերը: Այս մասին գրում է «Голос Армении» թերթը՝ հղում կատարելով musicofarmenia.com կայքին:
Սերգեյ Խաչատրյանը պարգեւի հետ նաեւ 75 հազար շվեյցարական ֆրանկ է ստացել (սա երաժշտության բնագավառում «ամենաթանկ» մրցանակներից է): Պարգեւը նաեւ ենթադրում է, որ ջութակահարը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մասնակցելու է համերգի, որը կայանալու է սեպտեմբերի 13-ին, դիրիժոր Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ:
NEWS.am STYLE