Քալիֆորնիական Բըրբենք քաղաքի միավորված դպրոցական շրջանը պատրաստվում է, որպեսզի 2015թ.-ի աշնանը հայոց լեզվի ուսուցման երկլեզու ծրագիր առաջարկի: Այդ մասին հայտարարել է Բըրբենք քաղաքի միավորված դպրոցական շրջանի նախնական կրթության տնօրեն Թոմ Քիսինջերը:
Ինչպես գրում է «Burbank Leader»-ը Բըրբենքի նախնական դպրոցներում իսպաներեն լեզվի ուսուցման երկլեզու ծրագիրը բարեհաջող էր եւ մանկավարժները ծրագրի ընդարձակման հույս են հայտնել: Այս պահին 29 երեխա մանկապարտեզներում օրվա 80 տոկոսն անցկացնում են դասարանում՝ խոսելով իսպաներեն եւ սովորելով մաթեմատիկա, բնական գիտություններ, արվեստ ու հասարակական գիտություններ իսպաներենով:
Բըրբենք քաղաքի միավորված դպրոցական շրջանի սովորողների մոտ 45 տոկոսը, որ անգլերեն է սովորում, խոսում է իսպաներեն: Իսկ մոտ 36 տոկոսը խասում է հայերեն: Մոտ 16 տոկոսն էլ ընդհանուր առմամաբ խոսում են 70 տարբեր լեզուներով: