Երկրամաս

Ուրբաթ, 24 մարտի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Տիգրան Մանսուրյանի հետ` հարցազրույցից առաջ եւ հետո

27.01.2014   
  
hits: 1950


Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Մանսուրյանի հետ' հարցազրույցից առաջ:

***

-Անունդ ի՞նչ է:

-Կարինե:

-Լավ է: Հա, լավ է, ինչի՞ ես ժպտում, կարեւորը' մեջը «ь» չկա: Ամուսնացա՞ծ ես:

-Դեռ չէ:

-Արդեն սիրեցի քեզ, գիտե՞ս:  Ապրես, որ ասում ես' դեռ: Ամուսնանալ է պետք, շատ-շատ երեխաներ ունենալ: Հիմա շատ աղջիկներ չեն մտածում ընտանիք կազմելու մասին, ասում են' աշխատեմ, կայանամ, հետո միայն ընտանիքի մասին կմտածեմ: Հա, աշխատելը լավ բան է, բայց աղջիկը պետք է շուտ ամուսնանա ու երեխաներ ունենա: Համաձայն չե՞ս:

-Որ շուտ ամուսնանա' չէ, բայց որ շատ երեխաներ ունենա' էն էլ ոնց:

-Աղջիկը, որ շուտ չամուսնանա, սովորի, աշխատի, հետո երկու երեխայով է սահմանափակվելու:  Լավ, հարցազրույցից հետո էս ամենի մասին: Սիրտս վկայում է, որ դու ինձ քաղաքական հարցեր չես տալու:

-Չէ, ի՞նչ քաղաքական հարցեր, մարդ էլ Մանսուրյանի հետ հարցազրույց անի ու քաղաքական հարցեր տա՞:

-Դե, մի քիչ մոտ նստիր:

***

Հարցազրույցից հետո

-Կարինե՞, թե՞ Գայանե: Մի նեղացիր, քեզ որ դրսում տեսնեմ' դեմքով կհիշեմ, բայց անունդ էլի մոռանալու եմ:

-Կարինե:

-Գլխիցդ մեծ-մեծ հարցեր էիր տալիս, ապրես: Հո շատ չխոսեցի՞:

-Չէ:

-Չե՞ս ուզում գնանք:

-Ո՞ւր: Ուզում եմ:

-Չէ, է՜ /ծիծաղում է/: Ես' հանդիպման, դու' երեւի խմբագրություն:

-Հա՜:  Գնացինք:

-Եթե զգաս կարդում են ու էլի ուզես զրուցել, հետո զանգ կտաս, կհանդիպենք: Կարինե, աչքերիդ գույնը փոխվում են, գիտե՞ս: Ինձ թվում էր' ինձ էիր ստուգում. երբ հավատում ես ասածներիս, աչքերդ կանաչում էին, երբ չէ' շագանակագույն դառնում:

-Որ էդպես լիներ, պետք է միշտ կանաչ լինեին:

-Նկատեցի՞ր' ինչի մասին սկսում եմ խոսել, վերջը երաժշտությամբ է լինում: Երաժշտությունն ախր շատ է մաքրում մարդուն, երաժշտությունը: Լավ, գնացինք, թե չէ կուշանամ:

Շնորհավոր ծնունդդ, մաեստրո: Առողջ եղի՛ր:

Կարինե Հարությունյան, Yerkir.am

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը