Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Գարեգին Բ-ն եւ ՀԲԸՄ նախագահը քննարկել են սիրիահայության վիճակը

28.01.2014   
  
hits: 2123


Բանակի օրվա առիթով, հունվարի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցված Ս. Պատարագին ներկա են գտնվել այս օրերին Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը:

Հունվարի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին եւ տիկին Վերա Սեդրակյանին, ինչպես նաեւ ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանին եւ տիկին Անժել Սինանյանին:

Հանդիպման ընթացքում տիար Սեդրակյանը Նորին Սրբությանը ներկայացրեց ՀԲԸՄ կողմից Հայաստանում եւ Արցախում իրականացվող ծրագրերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀԲԸՄ նախագահը նաեւ քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ ՀԲԸՄ համատեղ եկեղեցաշինական, կրթական եւ սոցիալական ծրագրերը, եկեղեցական կյանքին առնչվող զանազան խնդիրներ: Նորին Սրբությունն այս առիթով իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ՀԲԸՄ նախագահին եւ ՀԲԸՄ անդամներին՝ նրանց եկեղեցանվեր ոգու եւ ՀԲԸՄ կողմից Հայ Եկեղեցուն ու Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերվող մշտական զորակցության, ինչպես նաեւ  ազգոգուտ եւ հայրենաշեն նվիրյալ գործունեության համար:

Մասնավոր անդրադարձ կատարվեց սիրիահայության վիճակին, ինչպես նաեւ Մայր Աթոռի եւ Հայ Եկեղեցու թեմերի կողմից Սիրիայի հայ համայնքին, Հայաստանում եւ այլ երկրներում ապաստան գտած սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող օգնությանը: Վեհափառ Հայրապետը եւ ՀԲԸՄ նախագահը, իրենց մտահոգությունն արտահայտելով Սիրիայում տիրող ծանր կացության առնչությամբ, կարեւոր նկատեցին աշխարհասփյուռ հայության եւ ազգային հաստատությունների ջանքերի մեկտեղումը՝ ի նպաստ հակամարտության դժվարությունները կրող հայորդիների:

 Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀԲԸՄ ներկայացուցիչներն արծարծեցին նաեւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարցեր: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն ընդգծեց կարեւորությունը տարելիցին ընդառաջ իրականացվելիք միջոցառումների, որոնք պիտի նպաստեն հայ ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնմանը: Վեհափառ Հայրապետը մասնավորապես ներկայացրեց Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման ուղղությամբ Հայ Եկեղեցու Սրբադասման հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքները, որոնք քննության պիտի առնվեն տարեվերջին գումարվելիք Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի ընթացքում:

Հանդիպման ավարտին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը եւ ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրեցին Ամենայն Հայոց Հայրապետին, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, հավատարիմ իր առաքելությանը եւ եկեղեցասեր ոգուն, պիտի շարունակի ըստ ամենայնի իր աջակցությունը բերել Մայր Աթոռին եւ նրա ազգանվեր ծրագրերին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը