Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սիրիայի նախագահը վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

29.01.2014   
  
hits: 2719


Անցյալ շաբաթ France Presse գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում` Սիրիայում տիրող ողբերգական իրավիճակի մասին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն անսպասելիորեն հիշատակել է 1.5 միլիոն հայերի ջարդերը: Առաջին անգամ է, որ սիրիական պետության որևէ ղեկավար ընդունում է հայկական զանգվածային սպանությունները և հանցավոր ճանաչում Օսմանյան Թուրքիային:

Հարցազրույցի ընթացքում նախագահ Ասադը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը համեմատել է օտարերկրյա գրոհայինների կողմից Սիրիայում կատարվող քաղաքացիների դաժան սպանությունների հետ. «Ահաբեկիչների դրսևորած վայրագության ու անմարդկայնության աստիճանը մեզ հիշեցնում է ավելի քան 500 տարի առաջ միջնադարյան Եվրոպայում տեղի ունեցած իրադարձությունները: Առավել մոտ ժամանակաշրջանում դրանք մեզ հիշեցնում են օսմանցիների կողմից հայերի դեմ իրականացված զանգվածային ջարդերը, երբ Սիրիայում և Թուրքիայի տարածքում սպանվեցին մեկ ու կես միլիոն հայեր ու կես միլիոն ուղղափառ ասորիներ»:

Զարմանալի չէ, որ երկու օր անց Ժնևում, Միավորված ազգերի կազմակերպությունում,  Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին հանդես եկավ նման մի հայտարարությամբ. «Իսկ ի՞նչ կասեք Հայոց ցեղասպանության մասին, որտեղ 1.5 միլիոն մարդ է սպանվել»:

Միակ այլ սիրիացի բարձրաստիճան պաշտոնյան, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եղել է Սիրիայի խորհրդարանի նախագահ Աբդ ալ-Քադեր Քադուրան, երբ հուզիչ գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշարձանի և թանգարանի հուշամատյանում, 2001 թվականի հուլիսի 16-ին, Երևանում. «Երբ այցելեցինք հուշարձանն ու թանգարանը Հայոց ցեղասպանության, որ զոհ գնաց հայ ժողովուրդը 1915 թվականին, մենք խորին հիացմունքով և հարգանքով կանգնեցինք այն հերոսների առջև, որոնք մահն ընդունել են խիզախությամբ ու հերոսությամբ: Նրանց զավակներն ու թոռները շարունակում են անմահացնել իրենց նախնիների խիզախությունն ու պայքարը... Մեծ հարգանքով մեր գլուխը խոնարհում ենք հայ ժողովրդի՝ մեր ընկերների նահատակների հիշատակի առջև, և ողջունում վճռականության ու հաղթանակի համար նրանց կարողությունը: Մենք կաշխատենք միասին, որպեսզի բոլոր մարդկանց ազատագրենք ճնշումներից և կեղեքումից»:

Եթե Սիրիայի խորհրդարանի խոսնակի 2001 թվականի հայտարարությունը եղել է մի անկեղծ ու սրտառուչ ուղերձ, ապա նույնը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Ասադի խոսքերի մասին, որի գլխավոր նպատակն էր խստորեն դատապարտել թուրքական կառավարության թշնամական գործողություններն ընդդեմ սիրիական վարչակարգի: Հայտնի է, որ Թուրքիան մեծ դեր է խաղացել նախագահ Ասադին տապալելու միջազգային համատեղ ջանքերում՝ ուղարկելով զինամթերք և ապահովելով օտարերկրյա արմատական իսլամիստ գրոհայինների ներթափանցումը Սիրիա:

Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները միշտ չէ, որ թշնամական են եղել: Մինչև 2011 թվականի սիրիական ճգնաժամի սկիզբը, այդ երկու երկրներն այնպիսի քաղաքական և տնտեսական սերտ դաշնակիցներ էին, որ Ասադի վարչակարգն արգելել էր Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքը երկրում և թույլ չէր տվել օտարերկրյա ֆիլմ նկարահանող խմբերին այցելել Դեր Զոր՝ Ցեղասպանության բազմահազար զոհերի սպանդանոցը: Մտահոգված Թուրքիայի հնարավոր դժգոհությունից, նախագահ Ասադի աշխատակազմը 2009 թվականին չեղյալ համարեց իմ հանդիպումը Նախագահի հետ, այն բանից հետ, երբ նրանք համացանցում հայտնաբերեցին իմ բազմաթիվ քննադատական հոդվածները Թուրքիայի վերաբերյալ: Ավելին, Սիրիայի և Թուրքիայի կառավարությունների միջև մեղրամիսի ժամանակ, նախագահ Ասադը Սիրիա այցելող Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսին խորհուրդ էր տվել, որ հայերը պետք է դրական հարաբերություններ մշակեն Թուրքիայի հետ և չապրեն անցյալում:

Նախագահ Ասադը, France Presse գործակալությանը տված իր վերջին հարցազրույցում նաև բողոքել է արևմտյան ղեկավարներից, որոնք չեն հասկանում ծավալվող զարգացումները Մերձավոր Արևելքում. «Նրանք միշտ շատ ուշ են գիտակցում շատ բաներ, երբեմն, միայն այն ժամանակ, երբ իրողությունն արդեն բոլորովին փոխվել է»: Անկեղծ ասած, կարելի է միևնույն քննադատությանը ենթարկել նախագահ Ասադին՝ Թուրքիայի ղեկավարության նենգությունն ու երկերեսանիությունը ի վնաս իրեն շատ ուշ գիտակցելու համար:

Ցավոք, Սիրիայի նախագահը միակ պետականն ղեկավարը չէ, որ չէր կարողացել ըմբռնել Թուրքիայի իշխանավորների դավադիր մտածելակերպը: Մերձավորարևելյան, եվրոպական և ամերիկյան բազմաթիվ ղեկավարներ միևնույն սխալն են գործում վստահելով Թուրքիայի կեղծ բարեկամությանը՝ նեղ դրության մեջ ընկնելով, երբ Թուրքիան չի հարգում իր խոստումները:

Վերջին ամիսներին վարչապետ Էրդողանի բռնապետական քաղաքականության և ռազմատենչ հայտարարությունների պատճառով միջազգային հանրության աճող հիասթափությունից ակնհայտ է դառնում, որ ոչ ոք Թուրքիայի իրական դեմքն այնքան լավ չի ճանաչում, որքան հայերը, ասորիները, հույները և քուրդերը, որոնք տառապել են անթիվ ու անհամար դաժանություններից, ջարդերից և անգամ ցեղասպանությունից թուրքական բռնապետական իշխանության տակ:

Չնայած նախագահ Ասադի քաղաքական դրդապատճառներին՝ հայ ժողովուրդը պետք է ողջունի նրա ուշացած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ցեղասպանության ճանաչումից այսքան երկար ժամանակ անընդունելի պատճառներով ձեռնպահ մնալուց հետո, գոնե հիմա Սիրիայի նախագահը պաշտոնապես ասում է ճշմարտությունը անցյալի և ներկայիս թուրքական վայրագությունների մասին:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 
Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը