• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
  • ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆԵՐԻՆ
  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ՖՈՐՈՒՄ
Երկրամաս

Չորեքշաբթի, 27 հունվարի 2021
RSS Русский   Հայերեն              
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հախվերդյանի արձագանքը, երբ նրան ″մաեստրո″-ով դիմեցին

31.01.2014   
  
hits: 1539


Դավիթ Ամալյան, Ռուբեն Հախվերդյան, Լիլիթ Պիպոյան... Մարդիկ, ովքեր արվեստագետ, մտավորական կոչումների հետ չեն հարմարվում: Yerkir.am-ը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանից փորձեց պարզել` վերջին շրջանում շատ չե՞նք այս ու այն կողմ բաշխում այդ տիտղոսները:

- Բառեր կան, որ տեսակ են պահանջում, եւ դրանց մեջ հայտնվելու համար ապրելը քիչ է: Մի անգամ ծանոթներիցս մեկը շատ հետաքրքիր միտք ասաց` Հախվերդյանն ափսոս է` ապրելու համար: Ռուբոն իմ ընկերն է, Աստված իրեն հազար տարվա կյանք տա, ու Աստված չանի` մազը ծռվի, ես շատ ծանր կտանեմ: Մտավորական բառը վերջին սերնդի ներկայացուցիչներից կարող ենք Ռուբոյին ասել, Սաթյանին, նրանց, որոնց աշնանային ժամանակաշրջանն է հիմա: Ռուբոյի մոտ էլ, երբ նրան մտավորական են ասում, չի ընդունում: Լաչինում մի քար կա, միշտ մարտական ընկերներով գնում ենք էդ քարի մոտ ու խմում: Մի օր տղերքից մեկը Ռուբոյին ասաց` մաեստրո, էսինչ բանը ո՞նց անենք: Ռուբոն, թե` արա՛, ի՞նչ մաեստրո, շները …են մաեստրոյի գլխին:

Սաշն /Ալեքսանդր Մելքոնյան` ազատամարտիկ, քանդակագործ/ ասում էր` արվեստով զբաղվող մարդը, ով իրեն արդեն կայացած է համարում, արվեստագետ չէ, պահածոյի տուփ է, ուղղակի վրան խաբար չկա, քանի որ միայն պահածոյի տուփն է կայացած` փակեցիր, վերջ: Մարդու ամենամեծ պրոբլեմը գալիս է ինքնասիրահարվածությունից, այդտեղ վերջանում է մարդը, այսինքն` կենսաբանորեն ապրում է, ուտում, խմում, լողանում, չնայած նրանք լողանալու կարիք չունեն, որովհետեւ, մեկ է, չեն մաքրվելու: Ինքնաստորացումն էլ է մեզ բնորոշ` «արա, դե մեր ազգը սենց-նենց»: Այ էսպես խոսացողին որ հարցնես` ախպե'րս, դու մի բան արե՞լ ես էդ ազգի համար, պատասխան չի ունենա:

Մտավորականը Թումանյանն է, Չարենցը, Սահյանը: Կուզեի դիմել էն մարդկանց, ովքեր նկարվում էին ու իրենց պատգամը փոխանցում մյուսներին պաստառների միջոցով, թե «Իմ զենքն իմ գրիչն է»: Այ բալամ, ախր Չարենցի զենքը զենքն էր, է՜, գրիչը չէր, իսկ նրա գրչի ծայրի մեկ գրամը ձեր ամբողջ քաշն է: Երկու երգ երգողը ո՞նց կարող է մտավորական համարվել: Եթե հեռուստացույցով շատ եք երեւում ու ձեզ համարում եք մտավորական, էդ նույն սկզբունքով մտավորական է նաեւ «Բարֆ» լվացքի փոշին, էլ չասեմ«Նայսեր Դայսեր» դանակների մասին` սրանք երեւի արվեստի վաստակավոր գործիչ են: Էդպես չի, կարգն էդպես չի:

Yerkir.am

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society

ВНИМАНИЕ! НИЖЕ РЕКЛАМНЫХ БЛОКОВ ВЫ МОЖЕТЕ ОСТАВИТЬ СВОЙ КОММЕНТАРИЙ К СТАТЬЕ. ВСЕ КОММЕНТАРИИ ПРОХОДЯТ ПРЕМОДЕРАЦИЮ, ПОЭТОМУ ХОРОШО ПОДУМАЙТЕ, ПРЕЖДЕ ЧЕМ ЧТО-ТО НАПИСАТЬ.




Комментарии для сайта Cackle

ПОСЛЕДНИЕ КОММЕНТАРИИ НА САЙТЕ


home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան
 
  Яндекс цитирования



Загрузка...


Регистрация Войти

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը