Ստամբուլի հայ ճարտարապետների ցուցահանդեսն այժմ օնլայն հասանելի է Թուրքիայի ճարտարապետության թանգարանի կայքում:
Լուսանկարները թանգարանում ցուցադրվել են 2010թ.-ի դեկտեմբերից մինչեւ 2011թ.-ի հունվարը «Ստամբուլ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաք 2010» ծրագրի շրջանակներում: Այժմ ճարտապետության սիրահարները կարող են ցուցադրության լուսանկարները գտնել թանգարանի կայքում «Ստամբուլի հայ ճարտարապետները արեւմտականացման շրջանում» բաժնում, հաղորդում է «Today's Zaman»-ը:
Ցուցահանդեսը ներկայացնում է հայ ճարտարապետների դերը Ստամբուլի ձեւավորման գործում 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի սկիզբը: Թանգարանի կայքում ներկայացված են ավելի քան 10 շինության լուսանկարներ, որոնք կառուցվել են 40 հայ ճարտարապետների կողմից՝ եկեղեցիներ, հիվանդանոցներ, վարչական շինություններ: