Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թուրքիայում լույս է տեսել Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան»-ի թուրքերեն տարբերակը

18.02.2014   
  
hits: 2885


Հայոց ցեղասպանության ականատես Արշալույս Մարտիկանյանի գիրքը` «Հոշոտված Հայաստան»-ը թուրքերեն լույս է տեսել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը: Գիրքը թուրքերեն է թարգմանել «Ակոս» պարաբերականի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը: «Հոշոտված Հայաստան»-ը հրատարակել է թուրքական Pencere Yayınları հրատարակչությունը: «Թարաֆ» պարբերականի սյունակագիր Օզլեմ Էրթանը, անդրադառնալով գրքի թուրքերեն հրատարակությանը, նշել է, որ սա այն աշխատություններից է, որոնք պետք է կարդալ: «Ճիշտ է, Հայոց ցեղասպանությունից անցել է 99 տարի, և այդ օրերը տեսած ոչ ոք այլևս կենդանի չէ, սակայն միլիոնավոր հայերի մահվան, իսկ ողջ մնացածներին էլ` աշխարհի չորս կողմը սփռվելու պատճառ դարձած Ցեղասպանության առաջացրած տրավման դեռ շարունակվում է: Այդ իսկ պատճառով պետք է կարդալ Արշալույս Մարտիկանյանի պատմությունը` անցյալի ցավոտ ուրվականներին հպվել կարողանալու և խղճի ձայնին ականջալուր լինելու համար...»,- գրել է Էրթանը:

Արշալույս Մարտիկանյանը ծնվել է Խարբերդի նահանգի Չմշկածագ քաղաքում։ Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Հուշագրությունում նկարագրված դեպքերը սկիզբ են առնում 1915 թվականի ապրիլից։ Արշալույսը, որ ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, տեսել է իր սեփական մոր, հոր, եղբայրների և քույրերի սպանությունը։ Նրա ծնողներին դաժանաբար սպանել էին իր աչքի առաջ` Տիրոջն ապավինելու և Նրան հավատարիմ մնալու համար։ Անցնելով տարբեր թուրք փաշաների և քուրդ ելուզակների ձեռքի տակով, ընկնելով հարեմներ և ենթարկվելով տանջանքների` փոքրիկ Արշալույսը մինչև վերջ հավատարիմ է մնում իր հավատքին։

Արշալույս Մարտիկանյանը վախճանվել է 1996 թվականին ԱՄՆ-ում։ Ցավոք, նրա շիրմի տեղն այսօր անհայտ է։

ARMENPRESS.am

Tags: Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, մշակույթ/culture, հասարակություն/society, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը