Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Կյանքից անժամանակ հեռացել է բեմանկարիչ Վահագն Թևանյանը

19.02.2014   
  
hits: 2837


ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 18-ին, 56 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Վահագն Վաչագանի Թևանյանը:

Վահագն Թևանյանը ծնվել է 1958 թ. ապրիլի 20-ին, Երևան քաղաքում: 1977 թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական տեխնիկումը, ապա 1983-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի բեմանկարչության բաժինը: 1981-83 թթ. Վահագն Թևանյանը աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես նկարիչ-բեմադրող, իսկ 1984-90 թվականներին` Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 1990 թ. վերադարձել է Մայր թատրոն, որտեղ և աշխատում էր մինչ օրս: 2009 թ. Վ. Թևանյանը աշխատում էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես գլխավոր նկարիչ:

Վ. Թևանյանը Հայաստանի նկարիչների և թատերական գործիչների միությունների անդամ էր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կերպարվեստի և անիմացիոն բաժնի դոցենտ, ՀԹԳՄ-ի ամենամյա «Արտավազդ» մրցանակի կրկնակի դափնեկիր: Վ. Թևանյանը ձևավորել է ներկայացումներ Հայաստանի տարբեր թատրոններում. Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Երևանի պատանի հանդիսատեսի, Համազգային և «Գոյ» փորձարարական թատրոններում:

Վ. Թևանյանը ձևավորել է շուրջ 40 ներկայացում, որոնցից են «Պաղտասար աղբար» /Հ. Պարոնյան/, «Սենյակ համար 13» /Ր. Կունի/, «Թաղի զավակը» /Մ. Մնացականյան/, «Դիոգենես» /Կոնստանտինով/, «Զինվորները» /Յա. Լենց/ հայ-ֆրանսիական համատեղ ներկայացումը, «Անավարտ մենախոսություն», «100 տարի անց» /Պ. Զեյթունցյան/, «Մեծ անտառի զավակները» /Լ. Ռիչարդսոն /,«Գոյա» /Ա. Վալիեխո/, «Ջոն Արքա», «Ռիչարդ Երրորդ» /Վ. Շեքսպիր/ ներկայացումները: Կատարել է նաև բազմաթիվ ներկայացումների զգեստների ձևավորումները: Մասնակցել է միջազգային և հանրապետական բեմանկարչական տասնյակ ցուցահանդեսների:

Վահագն Թևանյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 17-ին, Շահումյանի եկեղեցում /Մալաթիա համայնք/: Վերջին հրաժեշտը` փետրվարի 21-ին, ժամը՝ 12–14-ը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքից (հասցե` Գ. Լուսավորչի 6):

Yerkir.am

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը