Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սփյուռքի նախարարի շնորհավորանքը՝ Մայրենի լեզվի օրվա առթիվ

21.02.2014   
  
hits: 8247


Շատ լեզուներ իմանալը մեծ հարստություն է, բայց մայր լեզուն կորցնելը «ես»-ի կորուստ է: Այս մասին Մայրենի լեզվի որվա առթիվ իր շոնրհավորանքում նշել է Սփյուռքի նախարար  Հրանուշ Հակովյանը:

Նրա շնորհավորական ուղերձում ասվում է…

«Հայրենիքում եւ Սփյուռքում ապրող իմ սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս մեր Մայրենիի՝ մեր Ոսկեղենիկ ու Մեծասքանչ լեզվի տոնի առթիվ: Տոն, որ համայն հայությանն է եւ կրում է հայի ինքնության պահպանման խորին խորհուրդը:

Համաշխարհայնացման համահարթեցման տարերքի դիմաց ամենից առաջ հայոց լեզուն է ազգային ինքնապաշտպանության գրավականը, աշխարհի տարբեր կողմերում բնակության հաստատած հայորդիների ազգային պատկանելության կարեւոր վկայությունն ու համախմբվածության կարեւորագույն կռվանը: Ոստի այսօր ավելի քան անհրաժեշտ է աշխարհասփյուռ հայության համահավաք ներուժն ուղղորդել հատկապես մայրենի լեզվի պահպանմանն ու տարածմանը:

Երիցս ճշմարտացի է Ավետիք Իսահակյանը, որը նշում է. «Լեզուն փոխարինել է եւ՛ պետությանը, եւ՛ բանակի, եւ՛ բերդի: Ժողովուրդների պատմական փորձն ապացուցեց, որ երբ մի ոտնահարված, ստրկացած ժողովուրդ պահում է իր լեզուն, նա ունի իր ազատության բանալին իր ձեռքում»:

Մենք հինավուրց ժողովուրդ ենք եւ դարերով մեր լեզուն ու խոսքն է, որ պահել ու պահպանել է ազգը: Այսօր աշխարհի, որ մասում էլ լինենք, պարտավոր ենք մեր ընտանիքներում խոսել հայերեն, ունենալ հայեցի դաստիարակություն, տան, ուսումնական հաստատությունների, հեռուստատեսության ու մամուլի անաղարտ լեզվով հայ երիտասարդի մեջ սերմանել մայրենիի նկատմամբ անսահման սեր, սրբացնել այն: Շատ լեզուներ իմանալը մեծ հարստություն է, բայց մայր լեզուն կորցնելը «ես»-ի կորուստ է: Մեր երիտասարդներին պետք է առաջնորդի այն գիտակցությունը, որ լեզուն մտածողություն է, ազգի արժեքն է, հետեւաբար՝ ազգի ինքնությունը, դեմքը: Հավատարիմ մնանք մեր արմատին, մեր գենին, «Մենք կանք, քանի դեռ խոսում ենք հայերեն» կարգախոսին:

Շնորհավորենք այսօր մեկմեկու Մայրենի լեզվին նվիրված պետական տոնի առթիվ եւ մեծարենք ու փառաբանենք մեր մեծասքանչ մայրենին՝ ամենուրեք խոսելով հայերեն: Յուրաքանչյուր հայի թող կտակի իր որդուն եւ թոռանը՝ լինել լեզվակներ եւ ազգասեր, տիրապետել հայերենին»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, կրթություն/education

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը