Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ժամանակակից հայ քանդակագործների «Էմանացիա» խորագրով ցուցահանդեսն է բացվել Երևանում

26.02.2014   
  
hits: 2788


ժամանակակից հայ քանդակագործների «Էմանացիա» խորագրով ցուցահանդեսն է բացվել փետրվարի 25–ին Հայաստանի նկարիչների միությունում։ Ցուցահանդեսին, որը կտևի շուրջ մեկ շաբաթ, ներկայացված են հինգ հայ երիտասարդ քանդակագործներ Աշոտ Գևորգյանի, Գեղամ Աբրահամյանի, Սարգիս Բաբայանի, Գևորգ Թադևոսյանի և Արգիշտի Հարությունյանի 15 աշխատանքները։

Ինչպես ցուցահանդեսի բացման ժամանակ նշել է հայտնի հայ նկարիչ Գարեգին Դավթյանը, քանդակագործների աշխատանքները, այսպես կոչված, «ինտելեկտուալ արվեստի» նմուշներ են։ «Ցուցահանդեսը լավ անակնկալ է արվեստասերների համար, դուք այստեղ կտեսնեք ստեղծագործություն, որին ոչինչ չի խանգարում։ Քանդակագործներն իրենց աշխատանքներում լուրջ խնդիրներ են բարձրացրել և ճիշտ են ներկայացրել գեղարվեստական խնդիրները։ Ներկայացված քանդակները մեծ էներգետիկա են պարունակում», – ասել է Դավթյանը։

Նկարիչը պարզաբանել է նաև «Էմանացիա» խորագիրը։

«Էմանացիան Սուրբ Հոգու ազդեցությունն է մարդու վրա, դա աստվածայինի կապն է մարդու հետ, ինչը կարող է արտացոլվել արվեստում», – ասել է Դավթյանը։

Ինչպես նշել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար Գագիկ Ղազարյանը, ցուցադրությունը բացառիկ է իր լուսային ձևավորմամբ, ցուցասրահում լուսավորումը գրեթե բացակայում է, իսկ յուրաքանչյուր քանդակ վերևից լուսավորված է առանձին լուսամփոփով։

«Հինգերորդ Սիմֆոնիա» քանդակի հեղինակ Սարգիս Բաբայանի խոսքերով` բոլոր հինգ հեղինակների աշխատանքները մեկ ընդհանուր գիծ է միավորում` «դեպի լույսը ճանապարհը» գտնելու փորձը, ինչը և արդարացնում է ցուցահանդեսի անվանումը` «Էմանացիա»։

«Արվեստի գործչի համար շատ կարևոր է ճիշտ շեշտադրումներ անել իր ստեղծագործություններում` ինչպես անձնական, այնպես էլ համամարդկային։ Իմ «Հինգերորդ Սիմֆոնիա» աշխատանքում ես փորձել եմ ներկայացնել այն հոգեվիճակը, որում գտնվում են` լսելով Բեթհովենի երաժշտությունը», – ասել է քանդակագործը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։

Բացման առաջին իսկ օրը ցուցահանդեսը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել, մեկ ժամվա ընթացքում այն այցելել է մոտ 200 մարդ։

ar.newsarmenia.ru

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը