Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»`վաղվանից վաճառքում

27.02.2014   
  
hits: 2935


Փետրվարի 28-ին` ժամը 18-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսը:   Ներկայացնում ենք մի հատված գրքից:

***

Բա­րե­կամ­ներ, ինչ­քան էլ փոր­ձենք Ագ­ռա­վա­քա­րը խորհր­դա­վոր շեշ­տադ­րում­նե­րով տղոց­կան կնոջ առեղծ­վա­ծային ար­գան­դին նմա­նեց­նել, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մո­ռա­նալ պետք չէ' Մհե­րի ժա­մա­նա­կա­կից­նե­րից շա­տե­րի հա­մար այն լե­ռան խա­վա­րում ապ­րող բա­ցա­սա­կան ուժե­րի բնա­կա­տե­ղի էր նշա­նա­կում, Մհերն էլ այն­տեղ երկ­րային ժա­մա­նա­կը հաշ­վար­կող ճա­խա­րա­կին էր հետ­ևում հոր հրա­մա­նով, երբ կանգ­ներ ճա­խա­րա­կը, ել­նե­լու էր Ագ­ռա­վա­քա­րից' աշ­խար­հը կոր­ծա­նե­լու:   Մ­հե­րի' նման բնու­թա­գիրն ասես երկ­րագն­դի քաոսն էլ ավե­լի է սաստ­կաց­նում: Այդ ամե­նին քիչ մաս­նակ­ցու­թյուն չու­նեին իշ­խա­նա­կան Մեծ տու­նը, Վեր­գոն, Սաս­նո վեր­նա­խա­վը և հոգ­ևո­րա­կան վար­դա­պետ­նե­րը: Այ­նինչ, Մհե­րի' ճա­խա­րա­կի առաջ նստած լի­նե­լը ժա­մա­նա­կի շար­ժում պի­տի հաս­կա­նալ: Ճիշտ չէ­ին այն բո­լոր ասե­կո­սե­նե­րը, թե Մհե­րը լե­ռան խա­վա­րում ապ­րող չար ոգի­նե­րի հո­վա­նա­վոր­չու­թյամբ էր աշ­խար­հը կոր­ծա­նե­լու: Իրա­կա­նում մաս­նակ­ցում էր նոր արար­չա­գոր­ծու­թյան նպա­տակ­նե­րին ծա­ռայե­լու գա­ղա­փա­րին:­   Այս կար­ծի­քը հաս­տա­տող եր­կու դր­վագ­ներ կան ազ­գային վե­պի հա­մա­րյա բո­լոր պա­տում­նե­րում, մե­կը' Համ­բարձ­ման գի­շե­րը հոր­թի հետ­ևից գնա­ցող հով­վի հետ Մհե­րի հան­դի­պելն է: Նրա մի­ջո­ցով ցո­րե­նի' ալո­ճի, գա­րու' մա­սու­րի չափ դառ­նա­լու մա­սին պատ­գամ ուղար­կե­լը, որ ինքն այդ ժա­մա­նակ դուրս կգա հին աշ­խար­հը կոր­ծա­նե­լու, և դրա­նից հե­տո նոր ժա­մա­նակ­նե­րի մարդ­կանց մար­մին­նե­րը հա­րու­թյուն առ­նե­լու պես այլ կերպ էին լույս աշ­խարհ գալու. ծն­վե­լիս մար­մի­նը հո­գին պի­տի հագ­ներ: Ներ­կային հա­կա­ռակ' հո­գին դուր­սը պի­տի լի­ներ, մար­մի­նը' ներ­սը, հո­գու աչ­քը սկ­սե­լու էր տես­նել:   Մյու­սը վե­րա­բե­րում է Մհե­րի' վեր­ջին եր­կու-երեք օր­վա գոր­ծո­ղու­թյուն­նե­րին մաս­նա­կից Խան­դու­թին և Դավ­թին, այդ նաև նրանք էին, որ խոր­հուրդ տվե­ցին' Ագ­ռա­վա­քար փակ­վե­լու գնա: Ինչն առա­ջին պա­հին շփոթ­մունք ու տա­րա­կու­սանք է առա­ջաց­նում: Սա­կայն եթե հետ­ևենք իմաս­տուն խոս­քին, կհա­մոզ­վենք' քա­րե դամ­բա­րա­նի մթու­թյու­նը խա­վար չէր, լույ­սը խա­վա­րից է ծն­վում:   Մ­հե­րը մտնե­լով Ագ­ռա­վա­քար' նա­խաս­տեղծ տի­ե­զե­րա­կան խա­վարն էր վե­րապ­րում. նրա ներ­սույ­զի մեջ էր գո­յատ­ևում ազ­գային հա­մընդ­հա­նուր ճա­կա­տա­գի­րը, դա­րե­րի ըն­թաց­քում հունց­վել էր ժո­ղովր­դի նշա­նա­կա­լից բա­նա­կա­նու­թյու­նը, ապա­գա սե­րունդ­նե­րը նրա­նով էին կռ­վե­լու հո­ղագն­դի սիրտ կե­ղե­քող ունայ­նու­թյան դեմ և նրա­նով էին գտ­նե­լու երկ­րի վրա ապ­րե­լու իմաս­տը:   Մեկ ուրիշ փաստ էլ է հու­շում, որ ան­պայ­ման Մհե­րը կապ ուներ արար­չու­թյան հետ և որ­պես փակ­վե­լու տե­ղանք' Տոս­պան լե­ռան Ագ­ռա­վա­քա­րը պա­տա­հա­կան չէր ընտր­վել:   Դեռ դա­րեր առաջ Բա­բե­լո­նի Բե­լի տա­ճա­րի Բե­րո­սես քր­մի կող­մից այդ վայ­րի մա­սին մի հի­շա­տա­կու­թյու­նը ևս հաս­տա­տում է նման են­թադ­րու­թյու­նը. «Երբ Քի­սութ­րոս ար­քան (որ հե­տա­գա­յում Հին Կտա­կա­րա­նում Նոյ էր դար­ձել) ուզե­ցել է իմա­նալ' ուր պի­տի հաս­նի փրկ­վե­լու հա­մար, երկն­քից պա­տաս­խան է լսել' Աստ­ված­նե­րի մոտ: Երբ նրանք իջել են նա­վից, երկ­նային ձայնն ավե­տել է' ար­դեն հա­սել են Արա­րա­տի եր­կիր»:   Ան­գամ Խան­դու­թի և Դավ­թի' Մհե­րին ուր գնա­լու խորհր­դի այդ­քան վս­տահ տո­նայ­նու­թյու­նից էլ է երևում' Ագ­ռա­վա­քա­րի ընտ­րու­թյու­նը պա­տա­հա­կան չէր կա­րող լի­նել: Նրանք լավ գի­տե­ին իրեն­ցից դեռևս հա­զա­րա­մյակ­ներ առաջ գր­ված հնա­գույն հա­վա­տամ­քային սր­բա­զան մա­տյան­նե­րի մա­սին, որոն­ցում հաս­տատ­վում էր, որ ծնն­դոց հայ­րե­նի­քի տե­ղը Մա­շու լեռ­նե­րից է սկսվում: Ագ­ռա­վա­քարն արար­չու­թյան մաս­նա­կից սր­բա­զան վայրն էր' լուս ու մութ աշ­խարհ­նե­րի մուտ­քի դու­ռը, այն­տե­ղով էր երկ­րա­գուն­դը սնու­ցող պոր­տա­լար մի­ջօ­րե­ա­կա­նը ան­ցնում:   Սի­րե­լի բա­րե­կամ­ներ, արդյոք Մհե­րի փակ­վե­լը չէ՞ր բա­ցա­հայ­տում նաև աշ­խար­հի ունայ­նու­թյու­նը, ազ­գե­րի ան­հա­մա­ձայ­նու­թյու­նից ծա­գած' իրար հա­ջոր­դող պա­տե­րազմ­նե­րի էթ­նիկ բնաջն­ջում­նե­րը, երկ­րա­շար­ժե­րի ան­խու­սա­փե­լի­ու­թյու­նը, հե­ղաշր­ջում­նե­րի ան­մտու­թյու­նը, որ եկել, մեր օրերն էին հա­սել:­   Արդյոք Մհե­րի վա­խը' քա­նի գնա­ցող գի­տա­կան մե­թոդ­նե­րով ան­մահ դար­ձող ժա­մա­նա­կա­կից մեր մար­դու հա­մար չէ՞ր, որ էգե­րի ու որ­ձե­րի խառ­նա­կու­թյան պատ­ճա­ռով հա­մա­տա­րած ՁԻ­ԱՎ-ի, ամուլ ար­գան­դի և սերմ­նա­կաթ ամոր­ձի­քի պատ­ճա­ռով մարդն ամուլ ան­սե­րունդ էր մնա­լու: Արդյոք կոր­ծան­ման եզ­րին հա­սած ար­դի մար­դու հու­սա­հատ, շիզոֆ­րե­նիայով բռնկ­ված ուղե­ղի տրո­հու­մը վեր­ջի­վեր­ջո ատո­մային ռում­բը չի՞ լի­նե­լու:­   Արդյոք աշ­խար­հից կտր­ված, ան­մա­հու­թյան ձգտող ան­ժա­ռանգ մար­դու պատ­ճա­ռով չէ՞ր ճախա­րա­կի կանգ­նե­լուց հե­տո Մհե­րի' գո­յա­բա­նա­կան աշ­խար­հից հե­ռա­նա­լու մտադ­րու­թյու­նը, որ բերե­լու էր նյու­թա­կան տի­ե­զեր­քի ավար­տը:­   Արդյոք այս ամե­նը նման չէ՞ աշ­խար­հահռ­չակ գիտ­նա­կան­նե­րի հաս­տա­տում­նե­րին, թե տի­ե­զեր­քի վեր­ջը և սկիզ­բը Մեծ պայ­թյու­նից է ծա­գել, որ այն է եղել հո­ղագն­դի ոչն­չա­նա­լու' կր­կին առա­ջա­նա­լու պատ­ճա­ռը, որ Մեծ պայ­թյու­նից է սկ­սե­լու նոր ժա­մա­նա­կի և նոր մար­դու սկիզ­բը:   Կար­ծում եմ' աշ­խար­հի վեր­ջի մա­սին իմ են­թադ­րու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են մհե­րյան տեսա­կին:

Yerkir.am

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը