Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Երեւանում սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված երթ տեղի կունենա

27.02.2014   
  
hits: 2969


1988թ. Սումգայիթի ջարդերը խուլիգանություն չէին, այլ հայերի կազմակերպված սպանդ, ովքեր դարերով ապրում էին իրենց հայրենի հողում եւ պատահաբար հայտնվել էին 1918թ. ստեղծված Ադրբեջան պետությունում: Այս մասին փետրվարի 27-ի ասուլիսում հայտարարել է «Ընդդեմ իրավական ամենաթողության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

«26 տարի է անցել հարեւան պետությունում հայերի զանգվածային ջարդերից, եւ ընդունված է ասել, որ Սումգայիթի ջարդերը փետրվարի 27-29-ին են կատարվել: Սակայն այժմ փաստեր են հայտնվել, ըստ որոնց՝ ջարդերը, իհարկե՝ ոչ այդպես զանգվածաբար, շարունակվել են մինչեւ ապրիլ», - հավելել է նախկին օմբուդսմենը:

Ըստ նրա` հարցը պետք է տեղափոխել իրավական հարթություն եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել: «Սումգայիթի իրադարձությունների փաստով 10 քրեական գործ էր հարուցվել: Դրանցում կան նաեւ ադրբեջանցիների վկայություններ` Սումգայիթում հայերի ջարդերի կազմակերպման վերաբերյալ: Դրանք կարեւոր ապացույցներ են», - հավելել է Ալավերդյանը: Նա ընդգծել է, որ  Սումգայիթում իրադարձությունների վերաբերյալ ֆիլմի պրեմիերայից հետո «Ընդդեմ իրավական ամենաթողության» հասարակական կազմակերպություն են դիմել բազմաթիվ ականատեսներ եւ ջարդերը վերապրածներ: «Մեզ զանգահարել էր Գեղեցիկ անունով մի կին եւ պատմել, թե երբ իրեն դիահերձարան էին կանչել դիակը ճանաչելու,  այնտեղ 32-ից ավեի մարմին կար: Եւ երբ իրեն էին տվել ջարդի ժամանակ սպանվածների անունները, այնտեղ երկու ցուցակ կար, որոնցից մեկում` 32 անուն, մյուսում` հարյուրից ավելի», - նշել է Ալավերդյանը: Առաջին օմբուդսմենը հավելել է, որ իրենց ՀԿ էր դիմել մի ռուս կին, որի աղջիկը 1988թ. Սումգայիթում իրադարձությունների ականատես էր եղել: Նա պատմել է, որ աղջիկը տուն էր վերադարձել կակազելով` նա ականատես էր եղել, թե ինչպես են ադրբեջանցիները կրակի մեջ  նետել երկու տարեկան մի երեխայի: «Դա նույնպես վկայում է, որ Ադրբեջանի իշխանությունները ստում են, թե ջարդերի ժամանակ երեխաներին ձեռք չեն տվել»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի` շուտով լույս կտեսնի  Սումգայիթում հայերի ջարդերի վերաբերյալ ականատեսների հիշողությունների երկրորդ հատորը:

Փետրվարի 28-ին` 13:00 –ին, Երեւանում երթ կկազմակերպվի դեպի Ցեղասպանության  զոհերի հուշահամալիրի տարածքում 1988թ. Սումգայիթում սպանված եւ կտտանքների ենթարկված հայերի հիշատակին տեղադրված խաչքար: Սգո արարողությանը կմասնակցեն հենց նախկին սումգայիթցիները, ովքեր անցել են անասելի տառապանքների դժոխքով, կորցրել հարազատներին եւ բարեկամներին, դարձել հաշմանդամ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: քաղաքականություն/politics, հասարակություն/society, պատմություն/history, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը