Երկրամաս

Կիրակի, 05 փետրվարի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ֆիլմի ցուցադրություն Վիլնյուսում

28.02.2014   
  
hits: 3066


Փետրվարի 26-ին Լիտվայի Կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ Վիլնյուսում ներկայացվեց ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը: Միջոցառմանը, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի, տարբեր գերատեսչությունների, հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ, զինվորականներ և հայ համայնքի անդամներ, բացման խոսքով ելույթ ունեցավ Լիտվայի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, հայտնի ռեժիսոր Գիտիս Լուկշասը, ով նշեց, որ ֆիլմը հոգեհարազատ է լիտվացիներին, անկեղծ է ու անհրաժեշտ և որևէ կերպ չի կարող որակվել որպես միակողմանի պաշտոնական քարոզչություն:

Իր խոսքում Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, մասնավորապես, ասաց. «Յուրաքանչյուր հասարակության, ժողովրդի և պետության առջև պարբերաբար ծառանում է պատերազմի և խաղաղության միջև ցավագին ընտրության հարցը: Մեր սերունդը ստիպված եղավ անցնել պատերազմով` փխրուն խաղաղություն ձեռքբերելու համար»: Հայաստանի դեսպանը նշեց, որ ֆիլմի ցուցադրման օրը համընկնում է Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցի հետ, որով Ադրբեջանը փաստորեն նախընտրեց խնդիրները լուծել հայատյացության և պատերազմի լեզվով: Դեսպան Այվազյանն ընդգծեց, որ ԽՍՀՄ-ում այն ժամանակ տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների պայմաններում Բալթյան ժողովուրդները հստակորեն սատարել էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Հիշեցնելով, որ մեկ տարի առաջ նույն օրը Լիտվայի Սեյմասում ստեղծվեց Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ և կարևորելով Սեյմասի անդամների սկզբունքայնությունը և հավատարմությունը այն արժեքներին, որոնք միասնական էին դարձրել լիտվացի և հայ ժողովուրդներին մեր պետականության վերականգման ճանապարհին՝ Հայաստանի դեսպանը խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին հանձնեց այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ ունեցավ Վիլնյուս ժամանած ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը, որը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 
Tags: Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը