Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Կարծես, ժամանակավորապես ամեն ինչ կանգ է առել մշակույթի ոլորտում

03.03.2014   
  
hits: 2920


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տավղահարուհի Ժաննա Հովհաննիսյանը ֆիլհարմոնիկում եւ, առհասարակ, Հայաստանում է հայտնվել Արամ Խաչատրյանի խորհրդով: Նա ծնվել եւ մեծացել է Թիֆլիսում, սովորել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում և համերգներից մեկի ժամանակ պատահական հանդիպել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Վերջինս արդեն իսկ կայացած երաժշտին խորհուրդ է տվել գնալ Հայաստան` ասելով. «Դուք անելիք չունեք այստեղ»: Տիկին Հովհաննիսյանը, հետեւելով մաեստրոյի խորհրդին, գալիս է Հայաստան, ֆիլհարմոնիկում նվագելու առաջարկ ստանում ու հաստատվում հայրենիքում: Տավղահարուհին հավաստիացնում է` լինել նվագախմբի մենակատար նշանակում է մոռանալ անձնական կյանքդ, միշտ կենտրոնացած լինել գործի վրա:

-Արամ Խաչատրյանն անմիջական կապ է ունեցել Ձեր` որպես երաժշտի կայացման համար: Ինչի՞ց սկսվեց Խաչատրյանի հետ Ձեր ծանոթությունը:

-Սովետական տարիներին հաճախ էին տարբեր երկրներում Խաչատրյանական ստեղծագործական երեկոներ կազմակերպվում: Ես ծնվել եւ մեծացել եմ Վրաստանում: Մի անգամ, երբ նա Վրաստան պետք է գար, ինձ նույնպես հրավիրեցին այդ համերգին` կատարելու նրա գործերից մեկը: Երբ նա լսեց գործը, հարցրեց` ո՞վ եմ ես` բացարձակ չիմանալով, որ հայ եմ: Երբ անուն, ազգանունս լսեց, միանգամից ասաց. «Իսկ ի՞նչ եք անում այստեղ, գնացեք Հայաստան»: Ես ասացի, որ սովորում եմ այստեղ, տեղի օպերայի թատրոնում աշխատում եւ պետք է ուսումս ավարտեմ, իսկ նա շատ հանգիստ շարունակեց. «Ոչ, Դուք պետք է Հայաստան գնաք, եւ ես դրա համար կանեմ ամեն ինչ»: Եվ նա, իրոք, կարգավորեց բոլոր հարցերը, եւ ես տեղափոխվեցի Հայաստան: Այն ժամանակ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը Դավիթ Խանջյանն էր, ով հրավիրեց ինձ նվագախումբ: Խաչատրյանի հետ մեր շփումը շարունակվեց նաեւ Հայաստանում. մենք  հանդիպում էինք, միասին նվագում, անգամ պահպանվել են այն ձայնագրությունները, որոնցում նա ղեկավարում է համերգը, մենք` նվագում:

-Երբ դրսից ինչ-որ հայտնի ստեղծագործող է գալիս Հայաստան, եւ հարցնում ենք հայկական մշակույթի մասին, նրանք անմիջապես Խաչատրյանին են հիշում: Այո, լավ է, որ Խաչատրյանին դրսում ճանաչում են, բայց, մյուս կողմից, նոր Խաչատրյաններ չունե՞նք:

-Ուղղակի Խաչատրյանին ողջ աշխարհը գիտի, եւ այն փառքը, որ Խաչատրյանն ունի, ոչ ոք չունի: Ես չեմ ճանաչում մեկին, ում այսքան սիրեն: Երբ նա «Սպարտակը» նոր էր գրել, շրջագայում էր աշխարհով մեկ: Ճապոնիայում ճապոնացիները ինքնաթիռից մինչեւ հյուրանոց նրան ձեռքերի վրա են տարել: Երբ ֆիլհարմոնիկի հետ 2008-ին Ճապոնիա գնացինք` հյուրախաղերի, Խաչատրյան կատարելիս հանդիսատեսը լալիս էր: Խաչատրյանն ուրիշ է, նոր սերնդի մեջ կան տաղանդավորներ, բայց նրանք Խաչատրյան չեն:

-Այ, ասացիք` Խաչատրյանին ձեռքերի վրա տարան մինչեւ հյուրանոց: Ինչո՞ւ Հայաստանում երաժշտի հանդեպ չկա նման վերաբերմունք:

-Դժվար հարց է: Մշակութային ոլորտում արժեքների անկում է նկատվում: Նախկինում բոլորի տներում դաշնամուր կար, բոլորը ցանկանում էին երաժշտություն սովորել, իսկ հիմա ոչ միայն երաժշտություն սովորելու, այլ նաեւ համերգ հաճախելու մշակույթն է ձեւախեղվել: Այս ամենը, իմ կարծիքով, տնտեսական վիճակից է գալիս` եթե աշխատանք չկա, այսպես ասած` մարդու աչքին ոչինչ չի երեւում:

-Իսկ միգուցե երիտասարդները, տեսնելով, թե ինչպես են ապրում երաժիշտները, ինչպես են նրանց վերաբերվում մեզ մոտ, այլ մասնագիտությո՞ւն են ընտրում:

-Այո: Այս տենդենցն ամբողջ աշխարհում է, ուղղակի մեզ մոտ այն ավելի շատ է զգացվում, քանի որ փոքր ազգ ենք: Բայց, մյուս կողմից, կան երկրներ, որոնք պահպանում են դասական երաժշտության հետ կապված իրենց ավանդույթները` Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը: Հայաստանում ուսումը դարձել է շատ թանկ եւ ոչ բոլորին հասանելի: Փարիզում կա կոնսերվատորիա, որը 5-10 անգամ ավելի մատչելի է, քան մերը: Դրսից եկած ուսանողները բողոքում են, որ մեզ մոտ գինը չի համապատասխանում որակին:

-Այսինքն` մասնագետների պակա՞ս էլ ունենք:

-Այո, իհարկե: Վերջին շրջանում կյանքից հեռացան անվանի եւ տաղանդավոր երաժիշտներ, իսկ նրանց ոչ ոք չփոխարինեց: Շատերը լքել են Հայաստանը: Երաժշտության, մշակույթի հանդեպ սերը պետք է ընտանիքում դաստիարակել: Մեր երեխաները շատ տաղանդավոր են` ինչ լավ նկարիչներ ունեինք: Կարծես, ամեն ինչ կանգ է առել մշակույթի ոլորտում: Գիտության մեջ էլ նույն բանն է կատարվում:

-Այս ամենի արդյունքում տարիներ հետո ինչ-որ մի շրջան դատարկ տե՞ղ է մնալու:

-Եթե ինչ-որ մեկը կոնսերվատորիայում սովորելիս հասկանում է, որ կարող է լավ մասնագետ դառնալ, անմիջապես մտածում է երկիրը լքելու մասին, նա անում է ամեն ինչ` երկրից դուրս գալու համար, եւ չես կարող նրան մեղադրել: Կարծում եմ` մինչև մեր մշակույթին չվերաբերվեն որպես անհրաժեշտության` պետական մակարդակով, ոչինչ չի փոխվի: Չեմ կարող ասել` ոչինչ չի արվում, ինչ-որ բան արվում է, բայց շատ մասնագետներ ունենք, որ ուղղակի չեն սովորեցնում, որովհետեւ չգիտեն էլ` ինչ սովորեցնել: Սովորեցնելու գործընթացը, կարծես, մահացել է մեզ մոտ:

-Երեխան ինչպե՞ս պետք է ջազ, ռոք, դասական սիրի, երբ ամենուր ռաբիս է հնչում:

-Եթե մշակութային քաղաքականություն ունենանք, ամեն ինչ իր տեղը կընկնի: Մարդկանց պետք է ցույց տալ, որ երաժշտությունը կարեւոր է: Մինչեւ չմեծարեն, ցույց չտան երաժշտի կարեւորությունը, երեխաները չեն ցանկանա երաժշտությամբ զբաղվել: Որակյալ երաժշտության հանդեպ սերն ընտանիքից է գալիս` ծնողներից, պապերից ու տատերից:

Կարինե Հարությունյան , Yerkir.am

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը