ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը (Ելենա Տեր-Հովհաննիսյան) վախճանվել է կյանքի 89-րդ տարում։
Ինչպես հայտնում է Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով։
Հեղինե Հովհաննիսյանը ծնվել է 1926 թվականի մայիսի 12–ին Երևանում։ 1946 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստուտուտի դերասանական ֆակուլտետը։ 1983 թվականին նրան շնորհվել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում։ Հովհաննիսյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր էր։
ar.newsarmenia.ru