Երկրամաս

Երկուշաբթի, 05 հունիսի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանություն. Ադրբեջանն աղավաղում է Խոջալուի իրադարձությունները

04.03.2014   
  
hits: 3044


Ի պատասխան ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից այս օրերին Խոջալուի դեպքերի առնչությամբ սանձազերծված քարոզչական արշավի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ի թիվս այլ քայլերի, տարածել է նաեւ հայտարարություն, որը լայնորեն տարածվել է ամերիկյան առաջատար լրատվական գործակալությունների կողմից:

«Ադրբեջանական դիվանագիտությունն ու լոբբին շարունակում են ապակողմնորոշել միջազգային հանրությանը եւ Ադրբեջանի ժողովրդին՝ կեղծելով ղարաբաղյան հակամարտության էությունն ու պատմությունը եւ, մասնավորապես, Խոջալուի իրադարձությունները: Կեղծելով Խոջալուի իրադարձությունները՝ Ադրբեջանի վարչակարգը փորձում է խուսափել Սումգայիթում (1988թ. փետրվար), Կիրովաբադում (1988թ. նոյեմբեր), Բաքվում (1990թ. հունվար), Մարաղայում (1992թ. ապրիլ) իրականացված հայկական ջարդերի եւ Խոջալուում իր իսկ ժողովրդի դեմ իրագործած ոճրագործության պատասխանատվությունից:  Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես զոհ, այդպիսով ներքին եւ միջազգային հարթակներում հող նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղի դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար:

Ադրբեջանը շարունակում է մերժել Խոջալուի իրադարձությունների շուրջ հրապարակային քննարկում անցկացնելու վերաբերյալ միջազգային հանրության, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հորդորները: Այս առումով հարց է առաջանում, թե ինչու բոլոր այն ադրբեջանցիները, ովքեր Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական տեսակետից տարբեր կարծիք են արտահայտել, կամ սպանվել են, ինչպես լրագրող Մուստաֆաևը, կամ բանտարկվել, ինչպես լրագրող Ֆաթուլլաեւը, կամ էլ քաղաքական հետապնդման ենթարկվել, ինչպես Ադրբեջանի առաջին նախագահ Մութալիբովը եւ այլոք:

Իրականում Խոջալու գյուղն Ադրբեջանի ռազմական հենակետերից մեկն էր Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղից ինչպես նշել է «Human Rights Watch»-ը, երկար ամիսներ շարունակ, «գնդակոծվում և ռմբահարվում էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը եւ այլ հայկական քաղաքներ ու գյուղեր: Անխնա գնդակոծությունները եւ դիպուկահարների կրակոցները սպանել կամ հաշմանդամ են դարձրել հարյուրավոր քաղաքացիական անձանց, ավերել են տներ, հիվանդանոցներ եւ այլ օբյեկտներ,  որոնք լեգիտիմ ռազմական թիրախներ չեն հանդիսանում, եւ, ընդհանուր առմամբ, ահաբեկել են քաղաքացիական բնակչությանը»: Հետեւաբար ադրբեջանական կրակի զսպումը դարձել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գոյատեւման հարց:

Ինչպես նշել է ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը, «Եվ անգամ հարձակումից մի քանի օր առաջ հայերը շարունակաբար բարձրախոսերի միջոցով նախազգուշացնում էին (Խոջալուի) բնակչությանը նախատեսված գործողության մասին եւ առաջարկում, որպեսզի քաղաքացիական անձիք լքեն քաղաքը եւ շրջափակումից դուրս գան մարդասիրական միջանցքով:  Խոջալուի փախստականների խոսքերով՝ իրենք օգտվել են այդ միջանցքից եւ, իսկապես, միջանցքի թիկունքում դիրքավորված հայ զինվորները կրակ չեն բացել իրենց վրա»:

Այնուամենայնիվ, շարունակում է Ֆաթուլաեւը «…Խոջալուի բնակիչների մի մասը գնդակոծվել է մեր (ադրբեջանական զորքերի) իսկ կողմից… Միտումնավոր են դա արել նրանք, թե ոչ, պետք է պարզեն հետաքննիչները: … (Նրանք սպանվել են) ոչ թե (ինչ-որ) առեղծվածային (հրաձիգների), այլ Ադրբեջանի ազգային ճակատի գումարտակների սադրիչների կողմից …Մենք ինքներս ենք խեղել (դիակները)…»:

Այազ Մութալիբովը, որն իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի նախագահն էր, Խոջալուում տեղի ունեցած սպանությունների համար մեղադրել է իր քաղաքական ընդդիմախոսներին: Հարցազրույցի մեջ նա նշել է, որ «…միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, այնուամենայնիվ թողնվել էր հայերի կողմից: Հետեւաբար ինչո՞ւ պետք է նրանք կրակ բացեին: Հատկապես Աղդամի մոտ տեղակայված տարածքում, որտեղ այդ ժամանակ կար բավարար ուժ մարդկանց օգնության հասնելու համար: Ինչպես ասում են Խոջալուից մի կերպ փախած բնակիչները, դա կազմակերպվել էր իմ պաշտոնանկության համար հող նախապատրաստելու նպատակով: Որոշակի ուժեր գործել  են նախագահին վարկաբեկելու համար»:

Փաստը, որ Խոջալուի բնակիչները դարձել են Ադրբեջանում իշխանության համար մղված կատաղի ներքաղաքական պայքարի զոհ, հաստատվել է նաեւ Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ Կարաեւի եւ նրա իրավահաջորդ Մամեդովի, Ադրբեջանցի իրավապաշտպան Յունուսովի եւ այլոց կողմից:

Այդ ժամանակաշրջանում նախագահության թեկնածուներից Հեյդար Ալիեւը նշել է, որ «…արյունահեղությունը մեր օգտին է: Մենք չպետք է միջամտենք դեպքերի ընթացքին»:

Ադրբեջանական «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Ֆաթուլաեւը շատ տարիներ է անցկացնել բանտում Խոջալուի բնակիչներին անարգելու շինծու մեղադրանքով:  Նա դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ ազատ արձակի Ֆաթուլաեւին: Վերջ ի վերջո, նա ազատ է արձակվել 2011թ. եւ կարճ ժամանակ անց Ազատություն ռադիոյականին հաստատել է, որ չի փոխել իր տեսակետը Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ և որ 1992 թ.-ին Խոջալուի բնակիչների «սպանության համար մեղավոր են ադրբեջանցի, այլ ոչ թե հայ զինյալները»:

Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը եւ պատմության կեղծումը, զուգորդված միլիարդավոր դոլարների հարձակողական զինատեսակների ձեռքբերմամբ, լուրջ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար, հետեւաբար, պետք է համարժեքորեն հակադարձվի միջազգային հանրության կողմից»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...
Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը