Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Մի’ գնա, հորեղբա՛յր. Նամակ՝ Հրանտ Դինքին

05.03.2014   
  
hits: 7854


Մարդ, ով հորեղբոր՝ Հրանտ Դինքի սպանությունից երեք ամիս անց գրել է հետևյալ հոդվածը.

 2006 թվական, նոյեմբեր

Դպրոցից տուն վերադառնալիս քո դեմքն է գալիս աչքիս առաջ: Քեզ շատ եմ կարոտում: Հենց տուն եմ հասնում, վերցնում եմ հեռախոսն ու զանգում քեզ: Նախ հարցնում եմ՝ ինչպե՞ս ես: Մշտական անկեղծությամբ ասում ես. «Լավ եմ, ջանը՛մ (ջանս), դո՞ւ ինչպես ես»: Դեռ երկյուղած, որ կկարողանամ ասել, լեզվիցս թափվում են զգացմունքներս. «Քեզ շա՜տ եմ կարոտել և միայն քո ձայնը ուզեցի լսել, հորեղբա՛յր»: Զարմանում ես, հուզվում: Մի պահ լռություն է տիրում, ապա այդ լռության մեջ գրկախառնվում ենք: Գուցե անգիտակցաբար հրաժեշտ ենք տալիս իրար: Հինգ րոպեում մեր ամենալիարժեք և հատուկ զրույցն ենք ունենում: Հետագայում եմ իմանում, որ մեր խոսակցության մասին այդ երեկո պատմել ես Ռաքել հարսքույրիկին (հորեղբոր կին) և որ ինչքան ուրախ ես եղել այդ պատճառով: Հեռախոսափողը դնելիս հանգստություն է պատում ինձ: Մի երջանիկ ընտանիք էինք այդ ժամանակ: Հեքիաթներում հանդիպող երջանկություններից է մերը: Իրար նկատմամբ տածած սերն էլ միայն մեզ է հատուկ: Դրանից ուրիշ ոչ մի տեղ չկա: Հեռախոսափողը դնելուց հետո մրմնջում եմ. «Քեզ էլ եմ շատ սիրում, հորեղբա՛յր». Չես լսում…

2007 թվական, հունվար

Դպրոցից շուտ դուրս գալով՝ գնում եմ Օսմանբեյ: Դարձյալ կարոտել եմ քեզ: «Քեզ տեսակցության եմ եկել, հորեղբա՛յր» պիտի ասեմ, գրկախառնվելու և երկար-երկար զրուցելու ենք այդ օրը:

Ժամը 15:30-ին հեռախոսն է զանգում: Ընկերներիցս մեկն ասում է, որ պետք է տուն գնամ: Անջատում, զանգում եմ մորս: Մայրս խիստ հուզված է: Բղավոցներ են լսվում: Աղաչում եմ, որ ասի՝ ինչ է պատահել: Մի ձայն բացականչում է. «Հրանտ հորեղբորդ են սպանել»: Հեռախոսի մոտ մայրս չէ: Մեռածը հորեղբայրս չէ, ոչ էլ ես ես եմ այդ պահին…

Անգիտակցորեն վազում եմ փողոցներով: Ինքս ինձ փոքր-ինչ հավաքելուց հետո գնում եմ տուն: Տունը մարդաշատ է: Ես սառն եմ: Անցնում եմ հեռուստացույցի սենյակ: Նայում եմ այն մարդուն, որ ասում են, թե դու ես, հորեղբա՛յր: Սա բաց նիստ չէ: Հարցազրույց չէ: Այդ դեպքում ինչո՞ւ են հեռուստացույցով քեզ ցույց տալիս:

«Հրանտ Դինքը սպանվեց»… Գետնին արյուն կա: Դեմքդ չեմ տեսնում, հորեղբա՛յր, ձեռքերդ եմ տեսնում: Միայն ուզում եմ ձեռքդ բռնել՝ երկա՜ր և պինդ: Բացականչում եմ. «Մի’ գնա, հորեղբա՛յր»: Չես լսում:   Մի ուրբաթ օր Նարեն է գալիս: Ուրբաթ օր էր նաև, երբ դու գնացիր: Մտածում էի՝ կգաս նրա հետ և թույլ չես տա, որ «Նորա Նարե հոյ նարեն» միայնակ երգենք: Քո ձայնն եմ փնտրում հիվանդանոցի միջանցքներում: Գուցե հենց այդ օրն եմ ամենաշատը զգում քո բացակայությունը` գնալով շատացող, շատանալով՝ ծանրացող, ծանրանալով՝ մեր մեջն այրող քո բացակայությունը: Մի անգամ ևս խոցվում են մեր սրտերն անբացատրելի քո բացակայությունից, լռությունից: Հիմա մի աղավնու երկար պատմություն ունենք` Նարեին պատմելու: Մեր գոյության իսկական պատմությունը գրի առնելիս մեկ ուրիշի՝ ոչ իրական, «իբրեւ թե» հեքիաթներն են ավելանում. այժմ, երբ խոսում են 90 տարի առաջ հիվանդությունից մահացող հայերի մասին, 90 տարի անց էլ ոմանք կպատմեն, թե մի հայ լրագրողի ոտքը սայթաքել, ընկել և մահացել է (ամեն դեպքում մենք մեր արխիվն ապահովել ենք): Քանի որ աշխարհի աչքի առաջ պատահած դեպքը ոչինչ չի փոխում: Տարիներ առաջ նույնպես ամբողջ աշխարհը տեսել, սակայն ոչինչ չէր արել՝ կանխելու եղածները: Իրականում ինձ ոգևորում է հուղարկավորության ժամանակ հավաքված ամբոխը՝ «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» պաստառները պահող մարդիկ, ովքեր, ըստ իրենց, հասկանում են քեզ (չնայած ոմանց համար բոլորս պաստառ ենք), սնում են մեր հույսերը, որ այս երկրում դեռ կարող ենք միասին լինել: Այն երկրում, որը մի ժամանակ «հայ եմ» վախով էին արտասանում, և դիմացինի կողմից դա որպես հայհոյանք էր ընկալվում, այժմ հազարավոր մարդիկ գոռում են` հայ ենք: Ա՜խ, հորեղբա՛յր, չես լսում…

Ինքս ինձ քարուքանդ եղած ժամանակներում եմ զգում: Անցյալս, ներկաս, ապագաս խառնվել են իրար: Քեզ հետ անցկացրած հագեցած օրերս գալիս են աչքիս առաջ, ապա կամաց-կամաց հեռանում են ձայները, պատկերներն` անհետանում: Եվ այս երկրում ես մրսում եմ բոլոր եղանակներին: Մանավանդ այն օրերին, երբ արևն իրեն ցույց է տալիս: Ինչ- որ մեկի, ինչ-որ մի տեղ ձուկ որսալը ցավ է պատճառում ինձ: Քո` մեծ հաճույքով չբռնած ձուկն անգամ չեմ ուզում ուտել հիմա: Քո կյանքը խլող, այլ մարդկանց «իբրև թե» սպանած այս երկրում ես էլ այլևս ապրում եմ «իբրև թե»: Մտաբերում եմ այն, երբ քարտեզով քեզ մոտեցող մարդկանց հիշեցնում էիր, որ իսկական հարստությունը այս հողերի վրա է: Իմ երբևէ ունեցած ամենաթանկ հարստությունն այժմ այս հողերի տակ է, հորեղբա՛յր: Հիմա շատ բան ունենք անելու, պատմելու: Անելու ենք, պատմելու ենք, ապրելու ենք: Եվ այսուհետ մեզ համար ապրելը, առաջին հերթին, քեզնով ապրելը, ուղեղիդ, սրտիդ և երազանքներիդ լույսով վազելն է, այլապես` միայն շնչել է նշանակում…

Մարալ Դինք

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի, Yerkir.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, ինքնություն/person

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը