Երկրամաս

Շաբաթ, 13 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ջեմալ փաշայի թոռան նամակը՝ Հրանտ Դինքին և Սևան Նիշանյանին

10.03.2014   
  
hits: 8914


Ներկայացնում ենք հատվածաբար՝

Այս երկրում ապրելու, ողջ մնալու համար պետք է տառապե՞լ…

Կիրակնօրյա մի առավոտ… Գորշ, մռայլ, սառը եղանակ: Անձրևում է: Ծովը մշուշապատ է: Համացանցում լուրեր եմ կարդում: Մեջս բողբոջում է անարդարության դեմ ըմբոստությունը: Այս հոդվածում երկրի մասին արտահայտություններ կան՝ մարդկանց մեծ ցավ պատճառող…

Անարդարության դեմ ըմբոստանալ:

Եվ մի հոդված գրել…

Միայն այդքա՞նը:

Այսինքն՝ սա խղճի մաքրություն է:

Այդքա՞նը:

Չգիտեմ:

Սակայն ուրիշ ի՞նչ կարող եմ անել:

Հոդվածով ըմբոստանալ:

Կիրակնօրյա մի առավոտ…

Գորշ, մռայլ, սառը եղանակ:

Անձրևում է:

 Ծովը մշուշապատ է:

Համացանցում կարդում եմ Մալաթիայի «Զիրվե» («Գագաթնակետ») հրատարակչության դեմ իրականացված  ահաբեկչական գործողության կասկածյալների ազատ արձակման մասին լուրերը: (2007 թվականի ապրիլի 18-ին հրատարակչության դեմ արված ահաբեկչության ժամանակ կտրել էին մեկ գերմանացու, երկու թուրքի և երեք քրիստոնյայի վզերը):   Միայն քրիստոնյա լինելու համար սպանվեցին

Բողոքական եկեղեցիների միությունը հրատարակել է հետեւյալը`

2007 թվականի ապրիլի 18-ը Թուրքիայում բնակվող բողոքական քրիստոնյաների համար շատ ծանր օր է եղել:

Այդ օրը «Զիրվե»-ի աշխատակիցներ Նեջաթի Այդընի և Ուղուր Յուքսելի հետ  սպանվել է գերմանացի Թիլման Գեսքեն. 5 երիտասարդներ նրան ծանր տանջանքների ենթարկելուց հետո վիզն են կտրել՝ միայն քրիստոնյա լինելու պատճառով:

Ազատ արձակված կասկածյալ մարդասպանները դատավարությունների ընթացքում սպանվածների ընտանիքներին, մամուլի ներկայացուցիչներին և փաստաբաններին բազմիցս սպառնացել են:

Նրանց ազատ արձակման մասին որոշումը քրիստոնյաների շրջանում տխրություն և արդարության նկատմամբ հավատի կորուստ է առաջացրել:

Այսպիսի արդարությո՞ւն է լինում

Կիրակնօրյա մի առավոտ…

Կարդում եմ Էրհան Թունջելի (Հրանտ Դինքի սպանությունն ուղղորդողներից)` ազատ արձակումից և բանտից դուրս գալուց հետո արած հայտարարությունները: Սիրելի Հրանտը հեռուներից ձեռքով է անում:

Հավանաբար նա նույնպես ըմբոստանումէ անարդարության դեմ:

Ռաքելի վշտալի դեմքն աչքիս առաջ է…

Այսպիսի արդարությո՞ւն է լինում…

Այն երկրում, որ անարդարությունն այսքան տարածված է, խաղաղությունն ու հանգստությունը ինչպե՞ս կարող են թակել մեր դուռը…

Այս երկրում, որտեղ ոճրագործներին հերոսացնում են, այս մութ մտածելակերպի աշխարհում ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը ինչպե՞ս կարող են հաստատվել…

Ըմբոստանում եմ:

Ներսս խավար է տիրում:

Երբևէ չե՞նք կարողանալու հանգիստ շնչել այս երկրում…

Բարի լույս, եղբա՛յրս՝ Սևան Նիշանյանի լուրերն եմ աչքի տակով անցկացնում: Այդըն Էնգին-ի T-24-ի հոդվածն եմ կարդում: «Քանի որ Սևանը հայ է, հ՞ա… Թորբալը բաց բանտում պահակներից մեկը Սևան Նիշանյանի վարկային քարտը գողացավ: Գողության մասին մամուլը տեղեկացավ: Սակայն գողի փոխարեն Սևան Նիշանյանը պատասխան տվեց և նրան անմիջապես Թորբալը բաց բանտից Բուջա փակ բանտը տեղափոխեցին:   Սևան Նիշանյանի հետ նոր բանտում տեղի ունեցող ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդում է նրա մտերիմ ընկերը` Շիրինջեի Մաթեմատիկայի գյուղը Սևանի հետ փրկող Ալի Նեսինը: «Հին հավաբներ հիշեցնող, 60 հոգու համար նախատեսված բանտախցում պահում են 103 հոգու, ինչը հազվադեպ է լինում` հիմնականում 130-ն են: Գետնին փռված, անբացատրելի կեղտոտ սպիտակեղենով անկողինը կիսում են երեք հոգով: Նիշանյանին անկողին տալը դժգոհություն է առաջացրել բանտում: Սակայն նա, ուրիշների ավելի վատ դրության մեջ լինելը մատնանշելով, ասում է` «լավ եմ»: Գիշերը այնտեղ չեն ջեռուցում, օդափոխության համար պատուհանը նույնիսկ չեն բացում: Տրվող սնունդն անհնար է ուտել: Բանտախցում սեղան-աթոռ չկա: Այդ իսկ պատճառով նրանք, ովքեր Սևանի նման տեղ չունեն, ամբողջ օրը նստելու տեղ չեն գտնում: Սակայն Սևանն այդ պայմաններին հերոսի պես է դիմակայում: Երիտասարդ ժամանակ էլ էր այդպիսին»:

Կիրակնօրյա մի առավոտ, անձրևում է:

Դեպի հեռուները գոռում եմ` բարի՛ լույս, եղբա՛յրս՝ Սևան: Ձայնս կարողանո՞ւմ է լսել… Հասան Ջեմալ  

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի , Yerkir.am

 
Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, ինքնություն/person, այլատյացություն/xenophobia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը