газета армян России
RSS Русский   Հայերեն            
ԱՄՆ
ԱՄՆ-ում լույս է տեսել Էնդի Թակակջյանի առաջին՝ «Դժոխքի կուրացնող արեւը» վեպը՝ տիրադների եւ հիշողությունների հետաքրքիր ձուլվածք, որտեղ գերազանցապես նկարագրվում է Լոս Անջելեսի բնակիչների իրական կյանքը: Գլխավոր հերոսը պարադոքսալ եւ անզուսպ հայ Հարրի Աշիկյանն է: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Մարտին Դեմուրջյանի հոդվածը, որը հրապարակվել է «The MetroWest Daily News»-ում:
Գարի Տերացուն իր կնոջ՝ Դորիսի հետ ապրում է ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքի խաղաղ թաղամասում: Չնայած իր համեմատաբար խաղաղ կյանքին՝ նա հիշում է ողբերգական պատմությունները, որոնք իրեն պատմել է ցեղասպանությունից փրկված մայրը:
Նյու-Յորքում բնակվող Ջոն Մորգենշթերնը «The New York Times»-ի բլոգում պատմել է հայկական ամանօրյա անակնկալի մասին: Նա գրում է, որ անցյալ շաբաթ Նյու-Յորքի Քենեդու օդանավակայանից տուն վերադառնալիս տաքսիում որոշել է չմիացնել ականջակալները եւ խոսել վարորդ Քարլի հետ: «Ես հայտնեցի իմ հասցեն: Մենք խոսեցինք եղանակից: Հարցրեց, ծագումով որտեղից եմ: Ինչ-որ պահի հասանք ծնողներիս, որոնք ապրում են Լոս-Անջելեսում»,- պատմում է հեղինակն իր նամակում:
Սեւան Քաբաքյանը կնոջ եւ Գլենդելու ծնված երեխաների հետ վերադարձել է հայրենիք: Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, ամուսինները գիտեին, որ դպրոցն են այցելելու իրենց երեք երեխաները: Նրանք գիտեին, որ Քաբաքյանը, ով աերոտիեզերական ինժեների 18-ամյա աշխատանքային փորձ ուներ, աշխատելու  է «Birthright Armenia» կազմակերպությունում, որն այս երկրում կամավորական օգնություն է առաջարկում նրանց, ովքեր հայկական ծագում ունեն: Նրանք գիտեին, որ ցանկանում են օգնել ինչ-որ բան կառուցել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը «Ս. Էջմիածնի գիտական ժառանգությունը» շարքով լույս է ընծայել Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանի «Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում» աշխատությունը, որն առաջին անգամ համակողմանիորեն անդրադառնում է ծիսաաստվածաբանական մեկ խնդրի« թե ինչո՞ւ Հայոց Եկեղեցին, ի տարբերություն քրիստոնեական մյուս եկեղեցիների, Ս. Պատարագի ժամանակ ջուր չի խառնում հաղորդության բաժակի մեջ:
Հայկական «Ինչ-որ նոր բան» անվանումը կրող նախագծի ֆիլմի լոսանջելեսյան շնորհանդեսին ներկա են եղել թե մեծահասակներ, թե երիտասարդներ: Այս մասին գրում է «Asbarez»-ը: 14 րոպեանոց ֆիլմը պատմում է երկու դեռահասների մասին, որոնք փորձում են Հայաստանը մաքրել պլաստիկ տոպրակներից: Նրանք այդ աղտոտվածության դեմ պայքարի ծրագիր են մշակում:
«Հայաստանի երեխաներ» հիմնադրամը, Մանհեթենում, իր 10-րդ ամենամյա երեկոյին, ավելի քան 400 հին ընկերների եւ կողմնակիցների հետ մոտ 2,9 մլն դոլար է հավաքել՝ իր հանրային ծրագրերի համար: Հատուկ հյուրերի շարքում են եղել Մայքլ Արամը, Պատրիսիա Ֆիլդը, Քերրի Բաթլերը եւ Բենջամին ՄակՔենզին: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Չնայած ԱՄՆ կոնգրեսականների աճող անհանգստությանն ու Ադրբեջանի ագրեսիան քննատադող հայտարարություններին` ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխանն ուշացած էր եւ ոչ հասցեական: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդագրության մեջ, ըստ որի` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքն ուշացած էր, խուլ եւ ոչ հասցեական` սահամանափակված «խաղաղության հեռանկարները խարխլող» սահմանային բռնության մասին ընդհանուր հղումներով: Դրան հակառակ` ԱՄՆ կոնգրեսականները ...
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում տեղակայված Հայկական գրադարանն ու Ամերիկայի թանգարանը վերանվանվել են ու այսուհետ կկոչվեն Ամերիկային հայկական թանգարան` ի նշան  որպես խոշոր թանգարանի դրա կարգավիճակի ճանաչման: Այդ մասին գրում է «Wicked Local Watertown»-ը:
ԱՄՆ արեւելյան ափում անց կացվեցին Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ: Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարում եւ մյուս եկեղեցիներում մատուցվեցին հոգեհանգստի պատարագներ: Հ.Բ.Ը.Մ-ը Նյու Յորքի Կարնեգի համերգային սրահում իր ամենամյա համերգը նվիրել էր 1988-ի ավերիչ աղետի զոհերի հիշատակին: Միջոցառումներին մասնակցեց Հ.Բ.Ը.Մ. նախագահը, ՄԱԿ-ում ՀՀ դիվանագիտական կազմը, օտարերկրյա հյուրեր ու հայ համայնքի ներկայացուցիչներ:
Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում տեղակայված «SAVE Armenian Photograph Archives» նախագիծը «Լույս նախքան մութը. Հայերը նախքան ցեղասպանությունը» անվամբ նոր օրացույց է թողարկել, որը ցույց է տալիս ավելի քանի 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայկական կյանքի բազմազանությունը: Այդ մասին գրում է «The Armenian Weekly»-ն:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը երկրի նախագահ Բարաք Օբամային նամակ է հղել՝ խնդրելով Սպիտակ տանը հայ որբերի գորգը տրամադրել Կապիտոլիումի բլրի վրա կայացող միջոցառման ժամանակ ցուցադրելու համար: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Հարավային Ամերիկայի հայկական համայնքի գործիչներն ու փորձագետները արձագանքել են Երեւանում արված Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, որն ասել է, որ «1915-ին հայերի արտաքսումն անմարդկային էր»: Այս մասին հաղորդում է Prensa Armenia արգենտինական տեղեկատվական գործակալությունը:
Քալիֆորնիայի դաշնային դատարանը ԱՄՆ-ում «Հայկական ուժ» հանցախմբի անդամներից Կարո Երկանյանին, որին սպառնում էր 100 տարվա բանտարկություն, դատապարտել է ութ տարվա ազատազրկման:
Ամերիկայի Հայկական համագումարը «Իսլամացած հայերը» թեմայով գիտաժողով է կազմակերպել Կալիֆորնիայում: Գիտաժողովի բանախոսներն էին պրոֆեսոր Օշին Քեշիշյանը և Հայկական համագումարի ամառային կուրսի շրջանավարտներ Դորիս Մելքոնյանը, Արդա Մելքոնյան, Անուշ Սունին, ովքեր նոր էին վերադարձել անցած ամիս Ստամբուլում կայացած համանուն համաժողովից:
Երեւանում ծնված բալետի դերասան Դավիթ Կարապետյանը 2013թ.-ի «Շչելկունչիկ» ներկայացման մեջ կատարում է արքայազն Շչելկունչիկի դերը Սան-Ֆրանցիսկոյի Բալետում: Այդ մասին գրում է Examiner.com կայքը: Կարապետյանը սովորել է Հայաստանի բալետի դպրոցում ու Շվեյցարական պրոֆեսիոնալ բալետի դպրոցում: Ցյուրիխի բալետում աշխատելուց հետո նա 2005թ.-ին դարձել է Սան-Ֆրանցիսկոյի Բալետի մենակատար:
11 տարի առաջ քալիֆորնիական Գլենդել քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտ Մեղեդի Տեր-Սարգսյանին քիչ էր հետաքրքրում բանակը: Այժմ հետաքրքրությունը զինծառայության նկատմամբ ավելացել է, ու նա մտադիր է ԱՄՆ-ի բանակում «Black hawk» ուղղաթիռի օդաչու դառնալ:
Նյու Յորքի Չիպրիանի սրահում դեկտեմբերի 13-ին տեղի կունենա Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) հերթական տարեկան ճաշկերույթ-դրամահավաքը, որը հոբելյանական` թվով տասներորդն է: Ներկայացուցչական միջոցառման ընթացքում, որին մասնակցում են հիմնադրամի նվիրատուներն ու աջակիցները, անվանի գործիչներ, հանրաճանաչ անձիք, կազմակերպվում է հիմնական դրամահավաքը, որի արդյունքում, ինչպես նաեւ այլ հանգանակություններից գոյացած միջոցներն ուղղվում են Հայաստանի մարզերի առավել կարիքավոր համայնքների զարգացման ծրագրերին:
Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում դեկտեմբերի 12-ին կկայանա «Սփյուռքի հայ նկարիչների եւ գրողների առջեւ ծառացած մարտահրավերները» թեմայով քննարկում։ Այդ մասին հայտնում է Գլենդելի ArmenianCalendar.com տեղեկատվական կայքը: Քննարկմանը կմասնակցեն դերասան, դրամատուրգ եւ գեղանկարիչ Վահե Բերբերյանը, գրող Արիս Ջանիկյանը, լուսանկարիչ Արա Օշականը, դերասանուհի եւ դրամատուրգ Լոռի Թաթուլյանը:







Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:




 
  Яндекс цитирования



Загрузка...