Լուրեր
նորություններ/news

Զեյթունի ավետարանի 7 էջի դիմաց` 50 մլն դոլար

Զեյթունի ավետարանի 7 էջի դիմաց` 50 մլն դոլար
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայ եկեղեցին ամերիկյան թանգարանից պահանջում է վերադարձնել Զեյթունի ավետարանի առաջին 7 էջերը:

Թուրքական Sabah թերթի հետ զրույցում ամերիկայ փաստաբան Վարդգես Եղիայանը, որը դատարանում պաշտպանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության շահերը, նշել է, որ Լոս Անջելեսի Գետտի թանգարանի դեմ հայցով հերթական դատական լսումների ժամանակ իրենք պահանջել են, որ ավետարանի էջերը վերադարձվեն:

«Այդ էջերն ուսումնասիրել է հայ պրոֆեսոր եւ հաստատել, որ դրանք Հայաստանում պահվող Զեյթունի ավետարանի մասն են: Մենք պահանջում ենք, որ դրանք մերը ճանաչվեն: Եկեղեցու ցանկությամբ դրանք կարող են ցուցադրվել թանգարանում: Սակայն եթե պայմանավորվածություն ձեռք չբերվի, որեպս փոխհատուցում պահանջելու ենք 50 մլն դոլար»,- ասել է Եղիայանը` հավելելով, որ հերթական դատալսումը տեղի կունենա 2012-ի մայիսին:

2010 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Գետտի թանգարանի դեմ` պահանջելով վերադարձնել Զեյթունի ավետարանի էջերը, որոնք թանգարանը ձեռք է բերվել 1994-ին մասնավոր անձից: Զեյթունի ավետարանը, ծաղկված Թորոս Ռոսլինի ձեռքով, ստեղծվել է 1256 թվականին: Ներկայուսմ այն պահվում է Երեւանի Մատենադարանում:

http://yerkir.am