Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թեժ մրցապայքար` քրեականացման հանձնառություններով

14.12.2011   
  
hits: 2496


ֆրանսայի նախագահական ընտրություններու նախօրյակին, ընտրական նկատառումներե մեկնած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու խոստումները բազմակողմանի են: Ավելի ճիշդը, երկկողմանի, եթե նկատի ունենանք, որ այս հարցին վրա կեդրոնացումը կբաժնվի գործող նախագահին եւ Ընկերվարական կուսակցության նախագահական թեկնածու Ֆրանսվա Հոլանտի միջեւ:

Քաղաքական փորձագետներու վերլուծումները` նախագահ Սարքոզիի Երեւանի մեջ կատարած հայտարարություններուն մասին, կվերաբերեին հիմնականին մեջ ընտրական շարժառիթներու: Այս` ինչ կվերաբերի Ցեղասպանության քրեականացումի օրինագիծի մոտալուտ առաջադրումին եւ ամբոխավարական առումով կատարված ուշագրավ քայլին «Ցե՛-ղա՛ս-պա՛-նո՛ւթ-յո՛ւնը» հայերենով վանկարկումին: Թուրքիո` Եւրոպական Միության անդամակցության խնդիրը սակայն կբխեր նաեւ համաեւրոպական մոտեցումներե. եւ պետք է ըսել, որ այս հարցով նախագահ Սարքոզի ցույց տված է հետեւողականություն: Խնդիրը այս պարագային միայն ընտրական շարժառիթ չուներ, այլ նաեւ Ֆրանսայի եւ Եւրոպայի շահերեն բխած քաղաքական մոտեցում էր անուղղակիորեն, ընտրականին առընթեր: Ցեղասպանության խաղաքարտը ի շարս արգելակիչ այլ երեւույթներու կրնար օգտագործվիլ դեպի Եւրոպական Միություն թրքական նկրտումներուն դիմաց պատնեշներ դնելու ֆրանսական քաղաքական ուղեգիծի ընթացքին:

Ընկերվարականները այս խնդիրին մեջ այնքան շեշտակի չեն, որքան Սարքոզիի գլխավորած քաղաքական շարժումը: Եւ միեւնույն բացարձակ հետեւողականությունը համենայն դեպս ցույց չեն տված: Այս չի նշանակեր երբեք, որ գործող նախագահին կեցուածքը այս ուղղությամբ քարացած է եւ որեւէ փոփոխության ենթարկվելու հավանականությունը չունի հառաջիկային:

Խնդիրը այս հանգրվանին կեդրոնացած է ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հանձնառություններուն նկատմամբ ցույց տրված հրապարակային հետեւողականության մեջ: Այս հարցին մեջ հստակորեն հարափոփոխ դիմագիծով ներկայացավ նախագահ Սարքոզին, եթե նկատի ունենանք իր նախընտրական եւ հետընտրական դիրքորոշումները եւ մանավանդ հանձնառության հրապարակայնացման ժամանակահատվածն ու միջավայրը: Կասկածե վեր է, որ Սարքոզիի երեւանյան հայտարարությունները մրցակից Հոլանտեն հաղթաթուղթ խլելու շարժառիթը ունեին: Մինչդեռ, այս ուղղությամբ, թեկնածու Հոլանտի մոտեցումները եթե այս հանգրվանին ընտրական նկատառումներով կրնան մեկնաբանվիլ, ապա նախապես անպայման այդ համոզումը չէին գոյացներ: Այստեղ հետեւողականությունը ավելի ցցուն է գեթ այս հարցին պարագային:

Տարբեր է անշուշտ, որ նախագահական ընտրություններու հետզհետե թեժացող մրցապայքարին մեջ ցեղասպանության ժխտումի քրեականացման հավանականության աստիճանաչափը նկատառելի նոր հանգրվաններ կապահովե: Օրինագիծի ներկայացման մարտավարական մոտեցումը եւս Հայ դատի աշխատանքներուն առումով քայլ մը դեպի հավելյալ արհեստավարժություն կենթադրե: Օրինագիծը չի նշեր Հայոց ցեղասպանությունը, սակայն կխոսի Ֆրանսայի կողմե պաշտոնապես ճանչցված ցեղասպանություններու ժխտումը օրենքով արգիլելու եւ ժխտողները քրեականացնելու մասին:

Ինչ որ հաջողության հանգրվանը նկատառելի քայլով մը կմոտեցնե: Ուրեմն, եթե մեկ կողմե մրցապայքարի թեժացումը հանձնառություններու ամրագրումներու եւ երաշխավորումներու մասին խոսիլ կու տա, մյուս կողմե փոխանակ Հայոց ցեղասպանություն բառեզրին, ճանչցված ցեղասպանություններ բառակապակցության օգտագործումը քաղաքական ենթահողը ավելի կպարարտացնե հաջողության հանգելու ուղղությամբ:

Այս երկու հանգամանքներուն համատեղումը կրնա հիմնական հառաջընթաց ապահովել այս հարցին մեջ: Սակայն այս բոլորին արդյունավետ աշխատիլը պայմանավորված է Ֆրանսայի մեջ հայկական գործոնի զգալի աշխուժացումով:

Շահան Գանտահարյան, «Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, Ֆրանսիա/France

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը