Լուրեր
նորություններ/news

Թեսա Հոֆմանը պարգեւատրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով

Թեսա Հոֆմանը պարգեւատրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության, առողջապահության, քաղաքական բնագավառներում Արցախի Հանրապետության համար մատուցած ծառայությունների համար Բեռլինի Ազատ համալսարանի գիտաշխատող և ցեղասպանագետ դր. Թեսա Հոֆմանը պարգևատրվեց «Երախտագիտություն» մեդալով:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ և գիտության և կրթության ոլորտում ցուցաբերած բացառիկ գոծունեության համար Հայաստանի Հանրապետության

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից պարգևատրվեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող հայ գիտաշխատողներ, մտավորականներ՝

1. Հալլե քաղաքի Մարտին-Լյուտերի անվան համալսարանի Հայագիտության բաժնի ղեկավար պրոֆ. Արնենուհի Դրոստ-Աբգարյանը,

2. Բոխում քաղաքի համալսարանի Սփյուռքի և ցեղասպանության հետազոտությունների

ինստիտուտի տնօրեն, պրոֆ. Միհրան Դաբաղը,

3. Հայ-Գերմանական Նամակագրություն (Armenisch-Deutsche Korrespondenz) ամսագրի հրատարակիչ, հրապարակախոս Ռաֆֆի Կանտյանը:

<

Այդ կապակցությամբ ԳԴՀ-ում ՀՀ-ան դեսպանատան շենքում դեկտեմբերի 17-ին կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը պարգևները փոխանցեց հայ գիտնականներին: Նույն միջոցառման ընթացքում ցեղասպանագետ Թեսա Հոֆմանին ԳԴՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը փոխանցեց «Եախտագիտություն» մեդալը:

European Center for Artsakh e.V.