Երկրամաս

Երկուշաբթի, 30 հունվարի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ժխտումի քրեականացումը` պաքվեն դիտված

11.01.2012   
  
hits: 1551


Ֆրանսայի ծերակույտը այս ամիս իր օրակարգին վրա կներառե ցեղասպանություններու ժխտումը քրեականացնող օրինագիծի քննարկումն ու քվեարկությունը: Այդպես են բազմակողմանի լրատվություններուն հաղորդումները, ընդ որում` պաշտոնական լրահոսինը:

Թրքական վայնասունը կշարունակվի ցուցական ձեւով: Փարիզ վերադարձած թուրք դեսպանը կբարձրացնե ահազանգին աստիճանը` ազդարարելով, որ Ֆրանսայի նախագահը մտադրած է ժխտումի քրեականացումը համաեւրոպականացնել: Անկախ թե ըսվածը որքանո՞վ կհամապատասխանե իրականության, պետք է մտածել նման հայտարարություններ կատարելու շարժառիթին, բուն պատճառին եւ ունենալիք հավանական հետեւանքներուն մասին:

Նման հայտարարություն մը նախ հասարակական մակարդակով ավելի կշիկացնե Թուրքիո մեջ ստեղծված հակաֆրանսա տրամադրությունը: Սակայն հայտարարությունը ամբոխային տրամադրություններու շիկացումով քաղաքական նպատակներ կհետապնդե անշուշտ: Ամբոխային տրամադրություններու ձեւավորումը միայն Թուրքիո մեջ չէ, որ տեղի կունենա՛: Եւրոպայի տարածքին ապրող թուրքեր բնականաբար անմասն չեն մնար այս մթնոլորտեն: Ներքին սպառումի համար առնված նման քայլեր սակայն իրենց հաշվարկներուն մեջ պետք է ներառեն եւրոպական առումով զանգվածային տրամադրություններու գոյառումը. այս պարագային նախ եւ առաջ ֆրանսացի ժողովուրդին եւ ապա ընդհանրապես եւրոպացիներուն համար, որոնց առջեւ առնվազն ոչ քաղաքակիրթ պահվածքի արտառոց տարբերակներ կցուցադրեն եւրոպականանալ ուզող թուրքերը:

Հակաֆրանսա տրամադրություններու սերմանումն ու քաղաքական մակարդակի վրա առնված քայլերը իրար չեն համապատասխաներ: Որքան ալ հասկնալի ըլլա, որ ճնշամիջոցներու զինանոցը մեկ անգամեն պարպել պիտի չուզեր Անգարան, համենայն դեպս Անգարա-Փարիզ որեւէ խզումի առաջնորդող գործողություն ցարդ չէ հայտնված քաղաքական բեմին վրա:

Լուսարձակները պահ մը հեռացնենք Անգարա-փարիզ պարանաձգութենեն եւ կեդրոնացնենք Պաքվի վրա` փորձել հասկնալու համար ցուցադրված զուսպ վերապահություններու եւ քննադատություններու էությունը: Անշուշտ ձեւական քննադատություններ անպայման պիտի արձանագրվեին Պաքվեն` ուղղված Էլիզեի պալատի հասցեին: Պարզ է, որ Պաքուն ամենեն հանգիստ վիճակներուն մեջ կուզե՛ր տեսնել Ցեղասպանության թեմայով խորանալիք քաղաքական ճգնաժամերը` միշտ ի մտի ունենալով ղարաբաղյան խնդիրին նախապայմանականությունը: Հարցը այստեղ չավարտի՛ր անշուշտ: Պաքվի համար, որքան ալ անցանկալի ըլլա, այսուհանդերձ Մինսքի խմբակը համաձայնեցված ձեւաչափն է արցախյան հակամարտության միջնորդական առաքելություն իրականացնելու համար: Իսկ այդ խմբակի համանախագահի լիազորություններ ունի Փարիզը:

Պաքուն հնարած է փաստորեն, առանց Ֆրանսայի հետ կամուրջները այրելու, իր ավագ եղբոր զորակցություն հայտնելու տարազը: Ազրպեյճան կնախապատրաստվի քրեականացնել Խոջալվի ,ջարդերե-ու ժխտողականությունը: Զավեշտալին այն է այստեղ, որ ժխտումի միջավայրը նույնինքն Ազրպեյճանն է. այլ խոսքով` Ազրպեյճանի մեջ կքրեականացվին ազրպեյճանցի այն պատմաբաններն ու քաղաքական գործիչները, որոնք կժխտեն Խոջալվի «ջարդեր»-ը:

Այս բոլորին մեջ մտահոգիչ կետ մը ինքզինք տեսանելի կդարձնե` առայժմ ոչ անմիջականորեն: Պատահականության պետք չէ վերագրել ֆրանսացի նախկին համանախագահ Պեռնար Ֆասիեի հայտարարությունը, որ կգերադասե տարածքային ամբողջականության սկզբունքը: Ֆասիե ցարդ նման որեւէ հայտարարություն չէր կատարած: Պաշտոնաթողությունն ալ արդարացնող հիմնավորում չէր կատարված հայտարարության:

Պատճառ ունինք գեթ մտածելու Ֆրանսայի հավասարակշռություն պահպանող քաղաքականության մասին: Եթե ցեղասպանության հարցին մեջ Փարիզը անկաշկանդ եւ աննախադեպ կշռույթներով ու տարողություններով հառաջ կերթա՛, ապա նույնը կարելի չէ ըսել ղարաբաղյան հարցին պարագային: Չմոռնանք, որ նախագահ Սարքոզի Երեւանի մեջ նույնիսկ ուշադրություն գրավող հայտարարություն չկատարեց Ղարաբաղի մասին:

Ցեղասպանության ժխտումի քրեականացումը պետք չէ սակարկել ղարաբաղյան հարցով: Հայկական կողմը մինչեւ վերջ անջատ գործընթացներու մոտեցումով պարտի մերժել երկու թղթածրարներու ուղղակի-անուղղակի փոխկապակցվածությունը: Բան մը, որ թե՛ թուրքերուն եւ թե՛ ազրպեյճանցիներուն համար վաղեմի ռազմավարության նշանակություն ունի:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, Ֆրանսիա/France

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը