Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թբիլիսահայ նկարիչ Ժան Խաչի աշխատանքների ցուցահանդեսը հեղինակի մահվան տարելիցի կապակցությամբ

29.01.2012   
  
hits: 3253


Հարուստ և աննկարագրելի երևակայությամբ, գունային անկրկնելի համադրությամբ, բովանդակային խոր ներթափանցումով ստեղծված շուրջ վեց տասնյակ յուղաներկ, մատիտանկար, նաև քանդակագործական աշխատանքներ հունվարի 27-ին հյուրընկալվել էին Թբիլիսիի Հայ արվեստի Տան Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերի ներսում: Թբիլիսահայ տաղանդավոր գեղանկարիչ Ժան Խաչի (Վարուժան Խաչատուրովի) ետմահու անհատական ցուցահանդեսը, որ կազմակերպել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին կից գործող «Հայարտուն» մշակույթի կենտրոնը և Վրաստանի հայ նկարիչների միությունը, նվիրված էր հեղինակի մահվան տարելիցին:

Յուղաներկ ու մատիտանկար, քանդակագործական ու դիզայներական ոճի տարբեր կտավներով հառնեց Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության առջև տաղանդաշատ Ժան Խաչ արվեստագետը՝ ներկայանալով որպես կյանքի Աստվածային սկզբի գաղափարախոս, որ ունի միայն և միայն մեկ բովանդակություն՝ Սիրո վեհությունը՝ հավատքի զորության, բարու և լույսի անմահության հետ միասին:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վահագն Աֆյանը, հասարակական գործիչներ Ալեքսանդր Ութմազյանը, Նելսոն Պետրոսյանը, Ռաֆայել Աղաջանյանը, Ժան Խաչի հարազատները, թբիլիսյան արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլոք: Ելույթ ունեցողները՝ արվեստաբան Էդուարդ Մեսրոպյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, նկարիչ Ջովանի Վեփխվաձեն, նկարչի եղբոր թոռ Լևոն Խաչատուրովը և մյուսները, մեծ նկարչի կենսափիլիսոփայության հավատամք անվանեցին արդարությունը և պայքարը հանուն արդարության: Ըստ նրանց՝ Ժան Խաչ նկարչի երազանքը՝ միայն ստեղծագործելն էր, քանզի արարելը դա երկունք է ու հոգեվարք, որից միշտ էլ ծնվում են իսկական բարձրարժեք գործեր, դառնալով կերտողի հոգեզավակը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, խոսելով Ժան Խաչի մասին՝ նրան կոչեց Աստվածային մեծ սիրով բարու և լույսի ջատագով, որը կնոջը պատկերում էր որպես գեղեցկության ստեղծարար աղբյուր, որպես աշխարհի սնուցող: Խորհուրդն ու խորհրդանիշը Ժան Խաչի համար միշտ էլ եղել են առաջնային, դառնալով կամուրջ մարմնական կյանքի և Աստվածային հավերժության միջև:

- Ժան Խաչ նկարիչը, ներկապնակի վրա արտահայտվելու ուրույն կառուցվածքով ու կոմպոզիցիայով հանդերձ, յուրահատուկ էր նաև իր փիլիսոփայությամբ, իր աշխարհընկալմամբ, իր գաղափարախոսությամբ: Այդ բազմակողմանի զարգացած մարդը, որը ամեն ինչի նկատմամբ ուներ իր տեսակետն ու մոտեցումը, ստեղծում էր իր խորհրդանիշը, որը հասկանալու համար նախ և առաջ պետք էր հասկանալ Ժան Խաչ մեծատառով Մարդուն, -հավելեց Սրբազան Հայրը:

Ընդամենը վեց տասնամյակ ապրած նկարիչն իր ստեղծագործական աշխարհի անկրկնելիությամբ, մտքի խորությամբ, փիլիսոփայական գաղափարներով հայտնի էր սոսկ իր մտերիմների, ծանոթ-բարեկամների շրջապատում, քանզի իր հարուստ ստեղծագործական աշխարհով հասարակությանը ներկայացել էր լոկ մեկ անհատական ցուցահանդեսով, այն էլ իր շնորհաշատ վրձնով կերտած սոսկ 20 աշխատանքով: Ուստի եզակի էր առիթը՝ մոտիկից տեսնելու և հիանալու, նաև զարմանալու, նաև ոգեկոչելու նկարչի անզուգական մեծությունն ու տաղանդը: Ու եկել էին նրա արվեստի երկրպագուները, նրան ճանաչողներն ու չճանաչողները, եկել էին իրենց հարգանքն ու խոնարհումը բերելու վաղամեռիկ նկարչի մեծության առջև: Եվ զարմանալի չէ, որ ցուցահանդեսի առաջին օրը վերածվեց իսկական անշլագի: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունվարի 30 -ը :

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը