Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Վրաստան
Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր ֆեյսբուքյան էջում https: //www.facebook.com/Chakhalyan.Javakhk հայտարարություն է տարածել javakhq.info –ն այն ներկայացնում է առանց կրճատումների
Մարտի 11-ին Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, կայացավ նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո: «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի աջակցությամբ:
Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով հուշ-երեկո. հայտնում է apsny.ge-ն:
Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, մարտի 1-ին, աշխատանքային այցելություն է ունեցել Սամցխե-Ջավախք նահանգի Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջաններ:
Մարտի 2-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, Բաթումի ավագանու, բաթումահայության, վրաց հասարակայնության ներկայացուցիչների առջև Աջարիայի հոգևոր առաջնորդ Արարատ քահանա Գումբալյանի կողմից անցկացվեց  ոգեկոչման կարգ, որից հետո եկեղեցու բակում գտնվող խաչքարի առջև տեղի ունեցավ ծաղկեփնջերի զետեղման արարողություն՝ ի հիշատակ Սումգայիթյան ջարդերի տասնյակ անմեղ զոհերին:
Մարտի 2-ին, Բուն Բարեկենդանի տոնը Վիրահայոց թեմում նշանավորվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցված Սբ. Պատարագով, որի պատարագիչն էր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Տոնական օրվան էր նվիրված նաև «Հարիսա-2014» փառատոնը, որը Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպել էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը և «Հայարտուն» կենտրոնը: Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ դարձած այս փառատոնը, տարեցտարի ընդարձակվելով վեր է ածվում ժողովրդական տոնահանդեսի, որին հայ կինը ներկայանում է տանտիրուհու իր ...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ փետրվարի 28-ին, Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին եւ խոսել Վիրահայոց թեմի եւ հայ համայնքի եկեղեցական հարցերի մասին:
Պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Փետրվարի 16-ին Թբիլիսի քաղաքի հայկական համայնքում միջդեպ է տեղի ունեցել: Ոմն Գոգա(Գեորգի) Էլիբեգովը Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալների զայրույթն է հարուցել, վիրավորել է եկեղեցուն, ՀԱԵ Վրաստանի թեմին՝ առավել սուր արտահայտվելով հայ եկեղեցու ակտիվ անդամների հասցեին, ծեծկռտուք են հրահրել:
Հունվարի 30-ին լրացավ Հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի լավագույն զավակներից Պետրոս Ղեւոնդյանի (Պետո) 50 ամյակը: Այդ առիթով Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի դիտում եւ դասախոսություն նվիրված քաջ հայորդու հիշատակին:
Վրացական եկեղեցին ողջունում է երկրի եւս չորս կրոնական համայնքների ֆինանսավորման մասին կառավարության որոշումը՝ «որպես արդարության վերականգնման դրսեւորում»։
Վրաստանի հայ առաքելական եկեղեցուց բացի, ֆինանսավորում կստանան եւս չորս  հիմնական կրոնական համայնքներ: Վրաստանի վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ ֆինանսավորում կստանան հայկական, կաթոլիկ, մահմեդական եւ հրեական համայնքները:
Թբիլիսիում Սուրբ Նորաշեն եկեղեցու վերականգնման նախապատրաստական աշխատանքներ են տարվում. շենքից դուրս են բերվել իրեր, որոնք վերականգնողական աշխատանքներից կարող են վնասվածք ստանալ: Հայկական մյուս եկեղեցիների առնչությամբ նորություն չկա եւ վերականգնման աշխատանքները ձգձվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը` հավելելով, որ կան օբյեկտիվ պատճառներ: Օրինակ, որոշակի դժվարություններ է ստեղծում այն, որ Մուղնու բակում բնակվում են ...


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)