Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում կայացավ հանդիպում հայ օտարալեզու ստեղծագործողների հետ

12.02.2012   
  
hits: 2754


«Օտարալեզու, բայց ոչ օտար հայ ստեղծագործողներ» - այսպես էր կոչվում Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում փետրվարի 11-ին կայացած գրական երեկոն, որ ՀՀ դեսպանության աջակցությամբ, նախաձեռնել էին Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, «Կամուրջ»գրական մշակութային կազմակերպությունը: Հայ ընթերցասեր հասարակայնությանը ներկայացան օտարալեզու ստեղծագործողներ Արտեմ Գրիգորենցը (Կիրակոզով), Վալերի Հունանյանցը, Գարրի Ղալամքարովը, մի քանի գրքերի հեղինակներ Միքայել Անանովը,Մարինա Կիրակոսյան -Մոսեսովան, որոնց գործերը վաղուց դուրս են եկել Վրաստանի սահմաններից ու վայելում են ինչպես վիրահայ, այնպես էլ մայր հայրենիքի ու նրա սահմաններից դուրս գտնվող ընթերցողների հետաքրքությունը:

Երեկոյին ներկա էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը,Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, «Կամուրջ» գրական մշակութային տարեգրքի խմբագիր Անահիտ Բոստանջյանը, նկարիչ Ջիովաննի Վեփխվաձեն, վիրահայ ստեղծագործողներ եւ մտավորականության ներկայացուցիչներ:

Բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի ներկայացմամբ, օտար լեզվով ստեղծագործող մեր հայրենակիցները խոսեցին հայկական թեմայով գրելու այն ճակատագրական առիթների մասին, որոնք դարձել են հետագայում հայ մարդուն իսկական հայի կերպարով կերտելու, Կոմիտասի հոգու ցավն ու վիշտը արտահայտելու, Արցախյան շարժումով հպարտանալու եւ Շուշիի հաղթանակը գովերգելու, Հայաստանում քրիստոնեության հաստատման 1700-ամյակին նվիրված ձոն գրելու հոգու պահանջ:

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը կոչ արեց նրանց, հաղթահարելով անհաղթահարելին՝ ձգտել ստեղծագործելու մեսրոպատառ հայերենով:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի Առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, օրհնության խոսք ուղղելով հայ օտարալեզու ստեղծագործողներին՝ ոգեշնչեց մեր մեծերի պատմությունը, նրանց ստեղծած գրականությունը դարձնել նաեւ նոր սերնդի սեփականությունը, իսկ նման հանդիպումները, անշուշտ, կնպաստեն հայ կրթելու, հայեցի դաստիարակելու ազգանվեր գործին:

Հանդիպման ընթացքում հնչեցին հատվածներ հայ օտարալեզու գրողների ստեղծագործություններից:Երեկոն համեմված էր երաժշտական կատարումներով:

Tags: Սփյուռք/Diaspora, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը